23/02/2019 09:54
«Ժամանակ». «Իմ քայլում» շատերը կողմ են մարիխուանան օրինականացնող օրենքի ընդունմանը
«Ժամանակ» թերթը գրում է. «Շոու բիզնեսի ներկայացուցիչներն ուզում են մարիխուանան օրինականացնելուն ուղղված ինչ-որ քայլեր ձեռնարկել։ Նրանց որոշ ներկայացուցիչներ շփվում են ԱԺ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների հետ՝ փորձելով նրանց տրամադրել նման օրինագիծ խորհրդարանում անցկացնելու օգտին։
Մեր տեղեկություններով՝ «Իմ քայլում» շատերը կողմ են նման օրենքի ընդունմանը։ Նախնական տպավորությամբ՝ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանը» դեմ է, իսկ ԲՀԿ-ին թեև չեն դիմել, բայց այս կուսակցությունն էլ է դեմ»: