23/02/2019 10:16
«Ժամանակ». Շարունակվում է խոզի և տավարի մսի էժանացումը
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում շարունակվում է խոզի և տավարի մսի էժանացումը: Սա լավ է սպառողների համար, քանի որ նրանք էժան մսամթերք են ձեռք բերում: Բայց, մյուս կողմից, մսի էժանացումը հարվածում է այդ բիզնեսով զբաղվող ֆերմերներին, ովքեր մեծ վնասներ են կրում:
Մսի էժանացումը կապված է Ռուսաստանից և Բելառուսից մեծաքանակ ներկրումներով, և ըստ անասնապահությամբ զբաղվողների, եթե գնի անկման այս տեմպերը շարունակվեն, ապա խոզաբուծությունը արդեն դարձել է ոչ եկամտաբեր, նույնը սպառնում է նաև տավարաբուծությանը»: