Արայիկ Հարությունյանը բաց նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին՝  հորդորելով կատարել համարձակ քայլը

25/02/2019 10:50

Արայիկ Հարությունյանը բաց նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ հորդորելով կատարել համարձակ քայլը


Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը բաց նամակով դիմելէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Մեծարգո ՛ պարոն Վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության ընդհանուր պետական պարտքի, հատկապես արտաքին պարտքի կրճատման վերաբերյալ ու, մասնավորապես, ապագա սերունդների հաշվին պարտքի կուտակման հարցի շուրջ մամուլում և փորձագիտական շրջանակներում վերջերս տեղի ունեցող քննարկումները համարում եմ անընդունելի: Կարծում եմ՝ այդ մոտեցումները հոռետեսական են և հաշվի չեն առնում տնտեսության զարգացման հնարավորություններն ու փորձված մեթոդները, ինչի հետևանքով կարող ենք հետ մնալ համաշխարհային տնտեսական զարգացման տեմպից:
 
Մեր գլխավոր մարտահրավերը այս ճակատագրական ժամանակահատվածում տնտեսական աճի անհրաժեշտ մակարդակի շարունակական ապահովումն է, որով և պայմանավորված է մեր ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև անվտանգային և ժողովրդագրական խնդիրների լուծումը:
 
Ի՞նչ տնտեսական պատկեր ունենք ներկայումս ՀՀ-ում, և ո՞րն է տնտեսական աճի այն նվազագույն նշաձողը, որը կապահովի առաջանցիկ զարգացման մակարդակ:
 
Մեկ շնչի հաշվով համաշխարհային անվանական (նոմինալ) ՀՆԱ-ն, ըստ միջազգային մասնագիտական աղբյուրների, ներկայումս կազմում է մոտ 10.000 ԱՄՆ դոլար, իսկ ՀՀ-ում՝ մոտ 4000 ԱՄՆ դոլար: Եվ այս ցուցանիշով ՀՀ-ն աշխարհի առաջին 100 երկրների շարքում ընդգրկված չէ: Տարբեր մասնագիտական գնահատումներով՝ առաջիկա տարիներին համաշխարհային տնտեսության համար կանխատեսվում է տարեկան միջինը 3% աճ: Այսինքն՝ աշխարհի մեկ բնակչի հաշվով ՀՆԱ-ն կավելանա տարեկան մոտ 300 ԱՄՆ դոլարով: Համաշխարհային միջինից էլ ավելի հետ չընկնելու նպատակով ՀՀ-ն ևս պետք է ձգտի ապահովել մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի աճ՝ տարեկան առնվազն 300 ԱՄՆ դոլարի չափով, ինչը նշանակում է ապահովել առնվազն 7,5% տնտեսական աճ: Փաստացի սա այն նվազագույն աճի շեմն է, որը պետք է ամեն գնով ապահովենք, եթե չենք ուզում էլ ավելի հետ մնալ համաշխարհային զարգացման միտումներից:
 
Իսկ ինչպե՞ս հասնել աճի այդպիսի տեմպերի: Ճանապարհը մեկն է՝ ներդրումներ: Մեր հաշվարկներով՝ եթե ներկայիս ՀՆԱ-ի պարագայում այսօր ՀՀ-ին անհրաժեշտ է տարեկան մոտ 4 մլրդ. ԱՄՆ դոլարի ներդրում, ապա 5-7 տարի հետո ներդրումային պահանջարկը կկազմի տարեկան 7-8 մլրդ ԱՄՆ դոլար:
 
Մեր համոզմամբ՝ ուղղակի ներդրումներով հնարավոր չէ ապահովել այդ ծավալները: Ուստի անհրաժեշտ է ներգրավել ֆինանսական ռեսուրսներ պետական և այլ խողովակներով: Այստեղ խոսքն առավելապես փոխառու միջոցների ներգրավման մասին է։
Պարտք վերցնելու առաջարկն առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, բայց ոլորտի համաշխարհային միտումների վերլուծությունը թույլ է տալիս համոզվել այս մոտեցման ճշմարտացիության մեջ: Ներկայումս ընդհանուր համաշխարհային պարտքը մոտ 250 տրիլիոն ԱՄՆ դոլար է, ինչը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի 318 %-ը կամ մեկ շնչի հաշվով՝ 33.3 հազար ԱՄՆ դոլար: Ընդ որում, 2007 թվականին այն կազմել է 142 տրիլիոն դոլար՝ 269 % ՀՆԱ-ի դեպքում, 2015 թվականին՝ 199 տրիլիոն կամ 286 %: Վերջին 10-11 տարում այն ավելացել է 108 տրիլիոնով, իսկ ՀՆԱ-ի նկատմամբ՝ մոտ 50 %-ով: Մինչդեռ երբ համաշխարհային այս ցուցանիշների հետ համադրում ենք ՀՀ ցուցանիշները, պատկերը զգալիորեն տարբերվում է։ Հայաստանի ընդհանուր պարտքը (պետության, տնային տնտեսությունների և առևտրային կազմակերպությունների մասով) կազմում է շուրջ 12-13 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ մեկ բնակչի հաշվով ներկայումս այն հավասար է մոտ 4,000 ԱՄՆ դոլարի, ինչը շուրջ 29,000 ԱՄՆ դոլարով պակաս է համաշխարհային միջինից: Եվ եթե համաշխարհային ընդհանուր՝ 250 տրիլիոն դոլար պարտքից մոտ 79 տրիլիոն դոլարը կազմում են երկրների պետական պարտքերը կամ 1 բնակչի հաշվով 10,000 դոլար՝ կամ համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 100%-ը, ապա ՀՀ պետական պարտքը կազմում է մոտ 7 միլիարդ ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի մոտ 50 %-ը:
 
Եթե համաշխարհային պետական պարտքը կազմում է ընդհանուր պարտքի մոտ 32 % -ը, ապա ՀՀ-ում այն համարյա կեսն է։ Այսինքն այլ հատվածներում ունենք համեմատաբար ցածր պարտքային բեռ:
Հետագա վերլուծությունների և եզրակացությունների համար կազմենք հետևյալ գծանկարը, որտեղ մեջբերված թվերը ընդունելի սահմանագծում կարող են շեղումներ ունենալ.
Գծանկարից երևում է, որ ՀՀ-ն ցածր արտաքին և պետական պարտք ունի՝ թե՛ ընդհանուր առմամբ, թե՛ բնակչության մեկ շնչի հաշվով, թե՛ ՀՆԱ-ի համեմատ: Հատկանշական է, որ ՀՀ ընդհանուր պարտքը գրեթե հավասարազոր է ՀՀ համախառն ներքին արդյունքին: Այսինքն մեկ շնչի հաշվով ՀՆԱ/ընդհանուր պարտքը հավասար է 1/1: Համեմատության համար նշենք, որ միջին համաշխարհային համանուն ցուցանիշի հարաբերակցությունը կազմում է 1/3:
 
Օրինակ՝ Մերձբալթյան երկրներից Լատվիայի ՀՆԱ–ն կազմում է 30.2 մլրդ ԱՄՆ դոլար կամ մեկ շնչի հաշվով 18.5 հազ. ԱՄՆ դոլար: Իսկ արտաքին պարտքը կազմում է 39.7 մլրդ ԱՄՆ դոլար: Այդ երկրի բնակչությունը 2 մլն. է:
Լիտվայի ՀՆԱ-ն կազմում է 35 մլրդ ԱՄՆ դոլար կամ մեկ շնչի հաշվով 18.9 հազ. ԱՄՆ դոլար: Երեք միլիոն բնակչություն ունեցող երկրի արտաքին պարտքը կազմում է 52 մլրդ ԱՄՆ դոլար: Իսկ Էստոնիայի ՀՆԱ-ն կազմում է 30.9 մլրդ ԱՄՆ դոլար կամ մեկ շնչի հաշվով 23.6 հազ ԱՄՆ դոլար: Ընդամենը 1.3 մլն բնակչություն ունեցող երկրի արտաքին պարտքը կազմում է 27 մլրդ ԱՄՆ դոլար (չնայած պետական պարտքի ցածր լինելուն):
 
Այսինքն, կարող ենք համոզված պնդել, որ զարգացած ու հարուստ են հիմնականում այն երկրները, որոնք ունեն արտաքին և պետական մեծ ֆինանսական պարտավորություններ (պատկերը համարյա նույնն է մնացած երկրների մասով ևս)։ Այդ երկրների հետ համեմատելիս ՀՀ-ն ունի շատ ցածր պարտքային բեռ, ինչպես մեկ շնչի հաշվով, այնպես էլ ՀՆԱ-ի համեմատ:
 
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս նախընտրական փուլում հայտարարել էր ԱՄՆ-ի պարտքի իջեցման (ընդհուպ զրոյացման) մտադրության մասին, սակայն 2 տարվա ընթացքում 2 տրիլիոն ԱՄՆ դոլարով ավելացրել է ԱՄՆ պետական պարտքը: Իսկ Չինաստանի վերջին տարիների ընդհանուր պարտավորությունների (պետական պարտքի, պետական և մասնավոր ընկերությունների և տնային տնտեսությունների պարտքի) աճի տեմպերը տնտեսագիտական ոչ մի ընդունված օրինաչափության և հիմնավորման չեն ենթարկվում:
 
Եթե համեմատենք մեկ շնչի հաշվով ՀՀ պետական պարտքը համաշխարհային միջինի հետ (10000 ԱՄՆ դոլար - 2300$=7700 ԱՄՆ դոլար) և այն բազմապատկենք բնակչության թվաքանակով, ապա կստանանք մոտ 22 մլրդ դոլար։ Այսինքն, այս պահին ունենք այդքան լրացուցիչ պետական պարտքի հնարավորություն համաշխարհային միջինին հասնելու համար:
 
Պետական պարտքից բացի, ընդհանուր վարկային բեռի ավելացման հնարավորությունը կազմում է մոտ 60 մլրդ ԱՄՆ դոլար (3 մլն բնակչություն x 20.000 ԱՄՆ դոլար): Համաշխարհային պարտքի միջին ցուցանիշի և ՀՀ ընդհանուր պարտքի տարբերությունը կազմում է մոտ 90 մլրդ ԱՄՆ դոլար: Ստացվում է, որ եթե հաշվի առնենք նաև համաշխարհային պարտքի միջին չափի աճի միտումը, ապա 10-15 տարում ավելի քան 100 մլրդ ԱՄՆ դոլար լրացուցիչ գումար կարելի է ներդնել ՀՀ տնտեսության մեջ՝ հասնելու համար համաշխարհային միջինին:
Ընդամենը 10-12 տարում 22 մլրդ ԱՄՆ դոլար պետական պարտքի ավելացման արդյունքում ՀՀ ՀՆԱ-ն կկազմի ավելի քան 45 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ բնակչության մեկ շնչի հաշվով՝ 15,000 ԱՄՆ դոլար:
 
Բնականաբար, հարց է առաջանում պարտքի սպասարկման առնչությամբ: Եթե նկատի առնենք, որ 1 ԱՄՆ դոլար ՀՆԱ-ն տալիս է լրացուցիչ ավելի քան 0.2 դոլար հարկի տեսքով պետական եկամուտ, և այն, որ 1 ԱՄՆ դոլար պարտքի տարեկան սպասարկման չափը առավելագույնը կազմում է 0.07 ԱՄՆ դոլար, իսկ հետագայում, համոզված եմ, ավելի ցածր, ապա պետական պարտքի սպասարկումն այդքան էլ խնդրահարույց չի դառնում (այսինքն՝ վճարել 7 ցենտ, ստանալ 20 ցենտ): Ավելին, այս հաշվարկի մեջ ներառված չէ պարտքով վերցրած գումարի ներդրման մուլտիպլիկատիվ ազդեցությունը տնտեսության վրա, ինչը հետագայում ապահովելու է լրացուցիչ հարկային մուտքեր պետական բյուջե:
 
Հաջորդ հարցը ծրագրի հիմնավորումն է, որպեսզի ներդրումների ազդեցությունը լինի երկարատև և դինամիկ:
Կա մի հստակ կանոն՝ պետության կողմից ներգրավված միջոցները պետք է ուղղել միայն ներդրումների՝ հիմնական կապիտալի տարրերի ավելացմանը, դրա հետ մեկտեղ մասնավոր հատվածի կողմից վարկերի ծավալների ավելացումը դարձնել կառավարելի և վերահսկվող:
 
Այստեղ անհրաժեշտ է խորը և համակողմանի ուսումնասիրություն կատարել, բայց այն, որ գյուղատնտեսությունում, ենթակառուցվածքներում, շինարարությունում, վերամշակող արդյունաբերությունում և այլ ճյուղերում մեծ ներդրումային ներուժ կա, միանշանակ է: Պետք է հաշվի առնել նաև, որ բացի պետական պարտքի ավելացումից, ընդհանուր պարտքի մասով ևս զուգահեռաբար տեղի է ունենալու աճ, որի հիմնական մասը նույնպես դառնալու է ներդրում: Հատկապես, եթե պետական պարտքը օգտագործվի նախևառաջ արտադրական ենթակառուցվածքների զարգացման նպատակով, ապա կառաջանան ներդրումների ներգրավման լրացուցիչ խթաններ։
 
Սույն վերլուծությամբ փորձ ենք անում կոտրել այն կարծրատիպը, որը ձևավորվել է պետական պարտքի և, ընդհանուր առմամբ, վարկային պարտավորությունների առնչությամբ։ Պետք է հասկանալ, որ առանց լրացուցիչ խոշոր գումարների ներգրավման ու մեծ ներդրումային ծրագրերի անհնարին է լինելու դիմակայել այսօրվա մարտահրավերներին։ Բանակի մարտունակության և ժողովրդագրական աճի հիմքում ընկած են տնտեսական աճի բարձր տեմպերը։ Իսկ դրանց ապահումը հնարավոր չէ առանց հավակնոտ և մեծածավալ ներդրումների: Արդյո՞ք այդ խնդիրների լուծման համար պարտք վերցնելուն այլընտրանք չկա…
Ներքին խնայողությունների տարեկան աճի տեմպերը բավարար չեն: Ռուսաստանի վերջին տարիների տնտեսական աճի ցածր տեմպերի պատճառով նվազել է մեր ներքին կապիտալի արտահոսքը, բայց դա չի նշանակում, որ այդ վիճակը կարող է երկար տևել: Ինչ վերաբերում է օտարերկրյա ներդրումներին, ապա ՀՀ տնտեսության այսօրվա վիճակը և հնարավոր ուղղակի ներդրումների չափը չեն կարող ապահովել տնտեսական աճի ցանկալի տեմպեր:
 
Պարտքի ավելացման տարբերակին պահպանողական (վախկոտ) ֆինանսիստները միշտ երկու հակափաստարկ են ներկայացնում՝ «փող տվող չկա» և «հիմնավոր ծրագրեր չկան»: Երկու հակափաստարկի պատասխաններն էլ միշտ կան՝ աշխարհում փողի ներգրավման հնարավորությունները զգալիորեն մեծացել են, պարզապես պետք է ճիշտ աղբյուրներ գտնել և արդյունավետ բանակցություններ վարել, իսկ թե որտեղ արդյունավետ ներդնել ներգրավված միջոցները, այդ խնդիրը կարելի է հեշտորեն լուծել արհեստավարժ աշխատանքի և համապատասխան վերլուծությունների միջոցով։
 
Հ.Գ. Համոզված լինելով, որ ոչ բոլորն են միանշանակ ընդունելու այս տեսակետը, կարծում եմ, որ թեման պետք է տնտեսագետների կողմից լայն քննարկման արժանանա և հնարավորություն տա ՀՀ նոր կառավարությանը համարձակ գնալու այս ճանապարհով: Ի դեպ, Ռուսաստանի Դաշնության գործող կառավարությանը նմանօրինակ առաջարկ է ներկայացրել նաև ակադեմիկոս Աբել Աղանբեկյանը: Շատ երկար ժամանակ բազմաթիվ աղբյուրներից ուսումնասիրելով համաշխարհային փորձը, օգտվելով մեծ թվով առաջատար մասնագիտական գրականությունից (օրինակ՝ Դժո Ստադվելլի «Ասիական կառավարման մոդելը», Ջեֆերի Սակսի «Աղքատության վերջը», Տարոն Աճեմօղլուի «Ինչու են ձախողվում պետությունները», Գրիգորի Կլարկի «Ցտեսություն չքավորություն», Պոլ Կրուգմանի «Ճգնաժամից դուրս գալ հնարավոր է», Ռուչիր Շարմայի «Պետությունների թռիչքը և անկումը» և այլն)՝ վստահ եմ, որ Մայր Հայաստանի թռիչքային զարգացումը հնարավոր է միայն ֆինանսական լուրջ ռեսուրսների համարձակորեն ներգրավման դեպքում, այլապես դատապարտված ենք…», - գրել է Արայիկ Հարությունյանը։

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:12 «Հայաստանը չպետք է աշխարհագրական պատնեշ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև, «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի»․ Ալիև Այսօր, 21:58 Ալիևը հայտարարել է, թե պետք է շարունակեն սահմանազատումը․ հունվարին սահմանին հանդիպում են նախաձեռնել Այսօր, 21:40 ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ղեկավարի դեմ Այսօր, 21:21 Հայաստանի հավաքականի հարձակվողը կարող է տեղափոխվել մոլդովական ակումբ Այսօր, 20:57 Պատրիարք Կիրիլը Ռուսաստանի ու Արևմուտքի կոնֆլիկտը «կրոնական» է որակել Այսօր, 20:38 Թուրք-ադրբեջանական սպառնալիքի առկայությունը հերքող վայ «մասնագետների» քարոզչությունը խաթարում է մեր պետության անվտանգությունը․ Թյուրքագետ Վարուժան Գեղամյան Այսօր, 20:20 Meta-ն փոխում է քաղաքականությունը, Ցուկերբերգը նորություններ է հայտնել Այսօր, 20:01 Արարատի և Աբովյանի ճանապարհներին մերկասառույց է Այսօր, 19:48 Վրաստանը Ֆրանսիային խորհուրդ է տվել նոր ընտրություններ անցկացնել Այսօր, 19:28 «Զերծ մնալ զորակոչիկներին տեղափոխող շարասյուներն ուղեկցող իրավապահների աշխատանքը խոչընդոտելուց»․ Ռազմական ոստիկանության հայտարարությունը Այսօր, 19:15 Թմրանյութը պահել են անասնագոմում Այսօր, 18:59 ՔԿՀ-ներում ինքնավնասման դեպքերը 30%-ով ավելացել են Այսօր, 18:33 Ռուսական զինուժը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին ու զինապահեստներին Այսօր, 18:18 Դեսպան Սողոյանն իր հավատարմագրերն է հանձնել Իրաքի նախագահին Այսօր, 18:01 Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայաբերած քաջորդիների հիշատակին Այսօր, 17:32 «Աշխատանքից ազատման դիմում եմ գրել»․ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար Այսօր, 17:17 Երևանում բնակվող օտարերկրացիները մտել են համերկրացու տուն, ծեծել նրան ու փող հափշտակել Այսօր, 17:05 Քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը Այսօր, 16:59 Հրդեհ է բռնկվել Դավիթաշենում գործող ավտովերանորոգման կետում. ժամանել է 2 մարտական հաշվարկ Այսօր, 16:49 Լուկաշենկոն հայտնել է, որ չի կառչում իշխանությունից Այսօր, 16:45 Հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարության գործողությունների ծրագիրը Այսօր, 16:38 Հայտնաբերվել են մեթամֆետամին, հերոին և մարիխուանա․ 3 անձ ձերբակալվել է Այսօր, 16:16 Իրանում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին Այսօր, 15:54 Սյունիքում պարեկները ձերբակալել են ապօրինի փայտանյութ տեղափոխող վարորդին Այսօր, 15:26 Ինչպե՞ս պատրաստվել նոր սակագներով միասնական վճարային համակարգին Այսօր, 15:20 Տոնական օրերին Երևանում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 3450 խախտում Այսօր, 15:16 Դատապարտյալն ինքնավնասումը կատարել է կրծքավանդակի շրջանում ցավերին չդիմանալու պատճառով․ ինքնավնասման երկու դեպք՝ մեկ օրում Այսօր, 15:10 Վերջին շաբաթում Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն Այսօր, 15:04 Ավտովթար` Աշտարակի խճուղում. վարորդը տեղում մահացել է Այսօր, 14:57 Վրաստանի վարչապետը Ֆրանսիայի նախագահին խորհուրդ է տվել հետևել Ուկրաինային, որը «զոհաբերվել և ավերվել է» Այսօր, 14:49 Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 43, զոհվել՝ 14 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Այսօր, 14:46 20-ամյա կինը փորձել է ինքնասպան լինել, քանի որ օրեր առաջ երեխան մահացած է ծնվել Այսօր, 14:35 Բարի ծառայություն, տղե՛րք. Շիրակում ձմեռային զորակոչի մեկնարկը տրված է․ Լուսանկարներ Այսօր, 14:20 2024-ի ամենամեծ սուտը՝ Նիկոլ Փաշինյանի պնդումը արցախյան բանակցությունների մասին. «Սիվիլնեթ» Այսօր, 14:17 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին Այսօր, 14:14 Հովիկ Աղազարյանը ներկայացրել է Միացյալ ազգային սահմանադրական կուսակցության ծրագրի նախագիծը Այսօր, 13:54 Օդի ջերմաստիճանը կբարձրանա Այսօր, 13:43 Ի՞նչ է մետապնևմավիրուսը. Հայաստանում 2024թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին հայտնաբերվել է 50 դեպք Այսօր, 13:31 Մի կողմից Իրանի, իսկ մյուսից՝ թnւրք-ադրբեջանական դաշինքի միջև տրանսպորտային ճգնաժամը շարունակվում է. Վարդան Ոսկանյան Այսօր, 13:21 Ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան Այսօր, 13:18 Լոռու, Շիրակի, Սյունիքի կադաստրի մարզային ստորաբաժանումները կփակվեն Այսօր, 12:59 Փետրվար 1-ից կգործարկվի անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը (Տեսանյութ) Այսօր, 12:25 44-օրյա պատերազմից 4 տարի անց Արմենը կրկին խոսում է (Տեսանյութ) Այսօր, 12:21 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Այսօր, 12:18 Արցախից տեղահանված մի շարք ընտանիքներ կարող են օգտվել բնակարանային պետական աջակցության ծրագրից Այսօր, 12:08 ԱՄՆ-ի Կոնգրեսը հաստատել է Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում Այսօր, 11:56 Չինաստանում նոր վիրուս է տարածվում, HMPV վարակի դեմ դեռևս պատվաստանյութ հասանելի չէ Այսօր, 11:48 Արտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է փրկել տղամարդու կյանքը, ով սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցի Այսօր, 11:43 ՀՀ երեք նախագահներին Արցախի հարցով միավորում էր նաև բանակցային ձևաչափը, իսկ Փաշինյանը 2018-ին ստացած բանակցային փաթեթը ոչնչացրեց և՛ բովանդակության, և՛ ձևաչափի առումով․ Արմեն Աշոտյան Այսօր, 11:33 Դժվարություններ, իհարկե, կլինեն, բայց դրանք հաղթահարելու կամք դուք կգտնեք ձեր մեջ՝ չեմ կասկածում. Դավիթ Առուշանյանը՝ նորակոչիկներին Այսօր, 11:20 Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ Այսօր, 11:15 «Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ 4 վիրավորներից մեկն անչափահաս է Այսօր, 11:05 Որդին դանակով 27 անգամ բազմաթիվ հարվածներ էր հասցրել մորը, կտրել պարանոցը. ավարտվել է քրեական վարույթի նախաքննությունը Այսօր, 11:02 Լարսը փակ է բեռնատարների համար Այսօր, 10:59 Արմավիրի բանտում դատապարտյալը կտրել է լեզուն Այսօր, 10:55 Թուրանական միջանցքի հարցում 2025-ին լինելու է հնարավոր ամենամեծ ճնշումը. Վարուժան Գեղամյան Այսօր, 10:50 Հրդեհ՝ Րաֆֆու փողոցում գտնվող ռոբոտների գործարանի մոտակայքում․ պահակակետ է այրվել Այսօր, 10:47 Այսօր մեռելոց է. մասնակցեք պատարագին, թղթի վրա գրեք Ձեր ննջեցյալի անունը և հանձնեք եկեղեցու սպասավորին. Հայր Զաքարիա Այսօր, 10:38 2024թ. Հայաստանը շարունակել է ընդլայնել դիվանագիտական կապերը և միջազգային ներկայության աշխարհագրությունը. ՀՀ ԱԳՆ Այսօր, 10:31 Զոհերի թիվն անցնում է 50-ը․ երկրաշարժ՝ Տիբեթում (Տեսանյութ) Այսօր, 10:20 Բյուրեղավանի Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող դպրոցի մոտ ավտոմեքենա է այրվել Այսօր, 10:16 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 21 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն Այսօր, 10:09 Տեսանելի ապագայում տուրբուլենտ նոր զարգացումներ են սպասվում, որոնք աշխարհաքաղաքական քարտեզում նոր խմբագրումներ կմտցնեն. Տիգրան Աբրահամյան Այսօր, 09:56 Երևանում և մարզերի մի մասում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 06/01/2025 22:00 Ներկայացվել են ավանդական ուտեստներ. Փաշինյանն ու կինն այցելել են Արուճ 06/01/2025 20:50 Շանտաժի ենթարկվելով, զիջելով, հանդուրժելով՝ չի ստացվի լռեցնել Ադրբեջանին. նման իրավիճակներում դրանք, որպես կանոն, ավելի են լկտիանում. Տիգրան Աբրահամյան 06/01/2025 18:33 Մաղթում եմ, որ Սուրբ Ծննդյան խորհուրդը միավորի մեր ժողովրդին՝ միասին կերտելու ավելի պայծառ ապագա. Վահագն Խաչատուրյան 06/01/2025 17:56 Երկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք. ուժգնությունը կազմել է 4 բալ 06/01/2025 17:22 Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. ճանապարհներին սպասվում է մերկասառույց 06/01/2025 16:15 ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական հերթական սուտը 06/01/2025 15:58 Ադրբեջանում ապօրինի պահվող Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործով դատաքննությունը կսկսվի հունվարի 17-ին 06/01/2025 13:09 Մառախուղ է. ճանապարհները կարող են լինել սառցակալած և վտանգավոր. իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին 06/01/2025 12:57 ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել. ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը 06/01/2025 12:49 Այսօր մեր երկիրը խռովահույզ է ներքին խնդիրներով. միաբանվենք հանուն մեր պետության. Վեհափառ Հայրապետի պատգամը 06/01/2025 12:16 Թող օրվա խորհուրդը ոգեշնչի բոլորիս ստեղծել ավելի պայծառ ու վերափոխող հնարավորություններ. ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն 06/01/2025 10:53 «Կքննադատեն, որ ապաշնորհ ձևով ենք ուտում». Փաշինյանն իր ու կնոջ համար հնացած երշիկներով նախաճաշ է պատրաստել (տեսանյութ) 06/01/2025 10:04 Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում. փակ ճանապարհներ կան 06/01/2025 09:53 Արարատյան փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է 2 դի 06/01/2025 09:48 Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնը 05/01/2025 20:08 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 05/01/2025 18:15 Դժվարին ու բարդ մեր օրերում Աստծո ներկայությունն անհրաժեշտություն է բոլորիս ընտանիքներում. Գագիկ Ծառուկյան 05/01/2025 18:09 Տե՛ր, փրկիր ինձ, քանզի կործանեցիր բոլորին, ովքեր իզուր թշնամացել էին ինձ հետ. Դու մեղավորների ատամները կփշրես. Փաշինյանի շնորհավորական ուղերձը 05/01/2025 17:08 Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մեկուսացվել է 05/01/2025 15:50 Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 05/01/2025 14:57 Իշխանության «զոհաբերության» վերջին ցիկլն էլ դաս չի եղել ուժային համակարգի համար. Տիգրան Աբրահամյան 05/01/2025 13:50 Ի՞նչ դաս եմ ես սերտում պատմությունից. Նիկոլ Փաշինյան 05/01/2025 13:15 Ժամը 12:30-ի դրությամբ Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում բռնկված հրդեհի վայր է մեկնել 124 հրշեջ-փրկարար 05/01/2025 12:48 Եռաբլուրում շիրմաքարից ծաղիկներ գողացող անձինք հայտնաբերվել են 05/01/2025 12:03 Վթար՝ Պռոշյան գյուղի մոտակայքում. զոհ կա 05/01/2025 11:12 Երևանում 33-ամյա տղամարդը բռունցքով մի քանի անգամ հարվածել է 53-ամյա հարևանի գլխին. վերջինը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է 05/01/2025 10:35 Հրդեհ՝ Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում. դեպքի վայր է մեկնել 13 մարտական հաշվարկ և 4 օպերատիվ խումբ 05/01/2025 10:29 Տիրան Խաչատրյանի քայլերը հանգեցրել են ԶՈւ պաշտպանության ձախողմանը, հակառակորդը ճեղքել է բնագիծը. ՔԿ 05/01/2025 10:24 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց 04/01/2025 22:47 Վթարի է ենթարկվել Արցախյան 44-օրյա պատերազմում լեգենդ դարձած հերոս Ռոլանդ Սարգսյանի եղբայրը 04/01/2025 22:44 Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ․ իրավապաշտպան 04/01/2025 22:41 Փաշինյանի «սլիվը». արժեզրկում են հերոսի ինստիտուտը, պարտության պատասխանատվությունը փաթաթում բանակի վզին․ քաղաքագետ 04/01/2025 20:57 Երևանում գողը զոքանչից հափշտակել է խոշոր չափի ոսկյա զարդեր, վաճառել ու խաղադրույքներ կատարել 04/01/2025 20:53 Խախտվում է Գաբրիել Չենբերջյանի գործով արդար դատաքննության իրավունքը․ հայտարարություն 04/01/2025 19:41 Իշխանությունը ցեխ է շպրտում մարտական ուղի անցած, հմուտ ու արժանապատիվ ռազմական գործիչների անվան վրա 04/01/2025 19:38 Գորիսում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները՝ ընտանիքների 5-րդ և 3-րդ երեխաները