25/02/2019 13:27
Մանվել Գրիգորյանի վիճակը զգալիորեն բարելավվել է. ԲԿ տնօրեն
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը շարունակում է բուժումը «Նաիրի» բժշկական կենտրոնում։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին ասաց, որ վիճակը զգալիորեն բարելավվել է։
«Թեև վիճակը զգալիորեն բարելավվել է, բայց ասել ապաքինման մասին, հնարավոր չէ, քանի որ նա ունի խռոնիկ հիվանդություն՝ շաքարային դիաբետ, և ցանկացած խախտում կարող է վատթարացնել վիճակը», - ասաց Անատոլի Գնունին։
Հիշեցնենք՝ դեկտեմբերին Մանվել Գրիգորյանը 25 միլիոն գրավի դիմաց ազատ էր արձակվել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից։
Հունվարի 22-ին, սակայն, Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր դատախազության բողոքը, և նա կրկին կալանավորվել էր։
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։