26/02/2019 11:52
Հայաստանում կա անհրաժեշտ քաղաքական կամք կոռուպցիայի դեմ պայքարում. ԵՄ դեսպան
Հայաստանում կա անհրաժեշտ քաղաքական կամք կոռուպցիայի դեմ պայքարում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Նա, սակայն, ընդգծեց՝ միայն կամքը բավարար չէ։
«Հայաստանին անհրաժեշտ է նոր օրենքներ, եթե նայեք կառավարության ծրագիրը, արդնեն որոշակի նախաձեռնություններ այնտեղ ամրագրված են», - ասաց նա։
Դեսպանը նշեց, որ ԵՄ-ն կոպռուպցիայի դեմ պայքարում աջակցելու է Հայաստանին։