26/02/2019 09:33
«Հրապարակ». Երկու պաշտոնյայի հրաժարական չտալու պարագայում՝ քրեական պատասխանատվություն
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին առնվազն 2 մարդու գլխին կախված է ձերբակալման վտանգը․ մեկը Արշալույս գյուղի համայնքապետ Զարզանդ Գրիգորյանն է, մյուսը՝ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը։ Այս երկու անձինք որոշել են պայքարել և հրաժարական չտալ, և նրանց դեմ գործի են դրվել քրեական հին լծակները։
Երեկ մեզ ասացին, որ եթե ռեկտորը հրաժարական չտա, հինգշաբթի օրը հոգաբարձուների խորհրդի նիստով նրան կազատեն և քրգործն առաջ կտանեն։ Նույնը և՝ Արշալույսի գյուղապետի նկատմամբ․ եթե վաղը հրաժարական չտա, հնարավոր է ձերբակալվի և բանտում հայտնվի»: