27/02/2019 12:59
Այսօր մենք հիշում ենք Սումգայիթի կոտորածի զոհերին. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ այսօր մենք հիշում ենք Սումգայիթի կոտորածի զոհերին:
«1988 թ. փետրվարի 27-ին հարյուրավոր հայեր սպանվեցին և արտաքսվեցին Ադրբեջանից, ինչը պատասխան էր Լեռնային Ղարաբաղի հայերի խաղաղ ցույցերին, որոնցով նրանք պաշտպանում էին ինքնորոշման իրենց իրավունքը: Այսօր մենք հիշում ենք Սումգայիթի կոտորածի զոհերին», - գրել է նա:
On Feb 27, 1988 hundreds of Armenians were killed and deported from Azerbaijan, which was a response to the peaceful demonstrations of #NagornoKarabakh Armenians to protect their right of self-determination. Today we commemorate the victims of the #Sumgait massacre. #neveragain
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) February 27, 2019