27/02/2019 09:33
«Փաստ». Հաստիքային «ֆեյսբուքչիներ» կան, ովքեր վարչապետի գծի մեջ են «գրում ու ջնջում»
«Փաստ» թերթի տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին զայրացած է քարոզչական թիմի վրա, քանի որ ոչ միայն կաղում են տեղեկատվական ընդհանուր դաշտում, այլև, ի մասնավորի, չեն կարողանում «պահել» Ֆեյսբուքը:
«Բանն այն է, որ վարչապետի ֆեյսբուքյան վերջին հրապարակումների տակ բավական շատացել են բացասական մեկնաբանությունները, իսկ ահա «Մի հարցրու միայն, թե ի՞նչ է արել կառավարությունը ինձ համար: Հարցրու նաև՝ թե իսկ ես ինքս ի՞նչ եմ արել ինձ համար» գրառումն այս առումով ռեկորդներ է սահմանել:
Սա առաջացրել է վարչապետի դժգոհությունը, և նա կոշտ խոսակցություն է ունեցել «ֆեյսբուքչիների» թիմի համակարգողների հետ՝ ասելով, թե «մի էջն ինչ ա, ո՞ր չեք կարողանում նույնիսկ մեկնաբանություններին տեր դառնաք, գոնե բլոկեիք դրանց»:
Ի դեպ, հետաքրքրական է, որ իշխանական ֆեյքերի բանակը վերջին մեկ ամսվա ընթացքում ցուցաբերում է լուրջ պասիվություն: Թերթն իր հրապարակումներից մեկում արդեն հայտնել էր, որ հստակ հաստիքային «ֆեյսբուքչիներ» կան, ովքեր վարչապետի գծի մեջ են «գրում ու ջնջում»: Ստացվում է, որ սա էլ առանձնապես չի օգնում»: