28/02/2019 14:38
Իրան-Հայաստան երկաթգծի գաղափարի նպատակահարմարությունը ևս մեկ անգամ պետք է հասկացվի. նախարար
Իրան-Հայաստան երկաթգծի գաղափարի շուրջ տարբեր կարծիքներ կան՝ հատկապես Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարության դեպքում, երբ էապես ավելացված կլինեն ցամաքային փոխադրումները։ Դրա նպատակահարմարությունը ևս մեկ անգամ պետք է հասկացվի, կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Անդրադառնալով Հայաստանում նավթավերամշակման գործարան հիմնելու հեռանկարին, գործադիրի անդամը նշեց, որ այն հետաքրքրում է մի քանի ներդրողների։
«Մի օր՝ ոչ շատ հեռու օր, կարծում եմ, այդ նախաձեռնությունն իրականություն կդառնա», - հույս հայտնեց նա։