28/02/2019 12:36
Եգիպտական գնացքում հրդեհի պատճառ է դարձել վեճը
Եգիպտռոսի գլխավոր դատախազ Նաբիլ Սադեքը հայտարարել, որ Եգիպտոսի կայարանում գնացքն այրվել է երկու մեքենավարի վեճի պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ըստ նրա՝ մեքենավարներից մեկը դուրս է եկել շոգեքարշից՝ մեկ այլ մեքենավարի հետ հարաբերություններ պարզելու համար: Այդ ժամանակ շոգեքարշը տեղից շարժվել է և բախվել պատին:
Հաղորդվում է, որ մեքենավարը ձերբակալվել է:
Փետրվարի 27-ին Կահիրեում գնացքը դուրս է եկել ռելսերից ու բռնկվել, ինչի հետևանքով առնվազն 25 մարդ է մահացել, ևս 50-ը՝ տուժել: