Բարոյական գիծ է խախտվել. ԵՊԹ-ի հիմնադիր Արթուր Գրիգորյանին ապշեցրել է Մշակույթի փոխնախարարը

28/02/2019 17:26

Բարոյական գիծ է խախտվել. ԵՊԹ-ի հիմնադիր Արթուր Գրիգորյանին ապշեցրել է Մշակույթի փոխնախարարը


 

Մի շարք մշակութային ՊՈԱԿ-ների, այդ թվում՝ Երգի պետական թատրոնի լուծարման մասին շրջանառվող տեղեկանքը ոչ այնքան բարկացրել, որքան՝ ապշեցրել է թատրոնի հիմնադիր ղեկավար, կոմպոզիտոր, ՀՀ Ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանին: Aysor.am-ի հետ զրույցում կոմպոզիտորը նկատեց՝ սկզբում չէր հասկանում, թե ինչ խոսակցություններ են, ինչ է կատարվում, քանի որ իրեն այդ հարցով գերատեսչությունից ոչ-ոք չէր զանգահարել ու տեղեկացրել:

«Դա ինձ համար «գոտկատեղից ներքև» հարված էր: Մշակույթի նախարարության ներկայացուցիչ, դիմացդ Ժողովրդական արտիստ է կանգնած, արդյոք պետք չէ նրա հետ հաշվի նստել: Դու չես բացել այս թատրոնը 1994-ին, որ հիմա իրավունք ունենաս փակել: Ընդհանրապես, ես շատ կցանկանայի իմանալ՝ 1994 թվականին այս կինը (նկատի ունի Նազենի Ղարիբյանին) ինչո՞վ էր զբաղված: Որևէ մեկը նրան չի պարտադրում Երգի պետական թատրոնը սիրել, բայց այլ բան է, երբ դու ստանձնել ես Մշակույթի փոխնախարարի պարտականություններն ու գոնե մեկ անգամ այս թատրոնի դուռը չես բացել, որպեսզի իմանաս, թե այն ինչով է շնչում, ինչով է զբաղված: Այդ դեպքում կարող էիր որոշումներ կայացնել, և ոչ թե բամբասանքների հիման վրա», - նշեց Արթուր Գրիգորյանը:

Տարածված տեղեկանքի մեջ, որպես ԵՊԹ լուծարման հիմնավորում, նշված է՝ ՊՈԱԿ-ը վաղուց վերածվել է շահութաբեր բիզնես կազմակերպության, կանոնադրությամբ նախատեսված գործառույթներն էլ թերի է իրականացնում:

«Այդ ի՞նչ բիզնես է, որ ես ունեմ ու տեղյակ չեմ: Ես ի ծնե վարժապետ եմ, վարժապետ էլ մնացել եմ: Իմ ամբողջ կյանքում սուս ու փուս արել եմ այն գործը, որը, զգացել եմ՝ պետք է, ու ես էլ այդտեղ պետք եմ: Ինչ վերաբերվում է նրան, թե գործ չենք անում, կամ՝ թերի ենք անում, սուտ ինֆորմացիա է: Միայն այս տարի 3 հատ մանկական մյուզիքլ ունի թատրոնը: Ցանկացած մարդ գիտի, որ մանկական մյուզիքլ անելն ավելի դժվար է, քան մեծերի համար ներկայացում պատրաստելը: 2018 թվականին էլ 80 մանկական ներկայացումներ ենք ունեցել: Դեկտեմբերին, առանց տեսախցիկները հետևներիցս գցելու ու սելֆիներ անելու, Ստեփանակերտում էինք՝ սահմանամերձ գյուղերի դպրոցների համար 40 ներկայացում ենք ունեցել: Ու երբեք իրենցից ոչ մեկի մտքով չի անցել՝ այս ամենով հետաքրքրվել», - մանրամասնեց մեր զրուցակիցը:

Հիմնադիր-ղեկավարի խոսքերով՝ Երգի պետական թատրոնը որպես պետական կառույց պետության կողմից չնչին ֆինանսական աջակցություն է ստանում: Հսկայական շենքի հոսանքի վարձն իրենք են մուծում (տարեկան մոտ 12 միլիոն դրամ), նաև՝ գազի ու ջրի ծախսը: Խողովակների փոխումն ու շենքի վերանորոգումն էլ սեփական միջոցներով են իրականացրել:

«Այո՛, տարածքն անվճար է, այն մեզ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից 1994 թվականին 99 տարի ժամկետով տրամադրվել է անհատույց: Սա ուսուցիչների կատարելագործման ինստիտուտ էր, թատրոնի հարմարություններ չուներ: 80 տեղանոց դահլիճը սեփական ձեռքերով սարքել են մեր առաջին ուսանողները՝ Էմման, Արամոն, Շուշանը, Նունեն… Հիմա ո՞վ բարոյական իրավունք ունի այս դահլիճին կպնել: Ո՞վ չգիտի, թե մեկ որակյալ, ճաշակով բեմադրության վրա ինչքան գումար է ծախսվում, պետությունը երբեք ու ոչ մի դրամով չի նպաստել դրան: Պետությունից մենք, ինչպես բոլոր պետական թատրոնները, միայն դոտացիա ենք ստանում. հիմա ինձ ասեք՝ 85 հազար դրամով ես կարո՞ղ եմ այսօր որակյալ արտիստին թատրոնում պահել: Իհարկե՝ ո՛չ: Իրավունք էլ չունեմ, այդ երեխային հացի փող է պետք, ապրել է պետք: Ես երբեք պետությունից ոչինչ չեմ պահանջել, գլխացավանք չեմ եղել, գտել եմ, որ նա ավելի կարևոր խնդիրներ ունի լուծելու, ամենակարևորը՝ զինվորի հացն ու կեցությունը», - հավելեց Ժողովրդական արտիստը:

Ծնունդով արցախցի կոմպոզիտորը ինտրիգներ փնտրողների համար կեսկատակ-կեսլուրջ շեշտում է՝ իր ղարաբաղցի լինելու հանգամանքը ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին հօգուտ իրեն չի աշխատել:

Երգի պետական թատրոնի ղեկավարն ընդգծում է՝ թատրոնը միշտ որակյալ արտիստներ է տվել, այլ բան, որ թատրոնից գնալուց հետո ոմանք, հանուն գումարի, «ահավոր» բաներ են երգում: Այս թատրոնն ունի կենսագրություն ու ձեռագիր, որի հետ պետք է հաշվի նստել, որին չի կարելի գրչի մի հարվածով ջնջել: Դրա իրավունքը ոչ-ոք չունի:

«Արտիստն այստեղ բացի երգելուց նաև կրթվում է: Ներկա պահին մեզ մոտ 200 երեխա է սովորում: 2002 թվականից շուրջ 20 հազար երեխա է ավարտել այս թատրոնը: Չենք ասում, թե բոլորը երգիչ են դարձել, բայց գոնե իմացել են, որ երեկոյան պետք է ատամները լվանան: Ամեն մի շարժմանը, հագուստի ամեն մի տարին ուշադրություն է դարձվել, երբեք վուլգարություն թույլ չենք տվել», - նկատեց նա:

ՊՈԱԿ-ին ամրագրված տարածքը, ըստ տեղեկանքի, առաջարկվում է տրամադրել Հայաստանի էստրադային ջազ նվագախմբին: Այս մասին ևս Արթուր Գրիգորյանն առաջին անգամ է լսում: «Մառացեք, դա բլեֆ է» ասում է կոմպոզիտորն ու հավաստիացնում՝ Արմեն Հյուսնունցն էլ, ում հետ երկար տարիներ աշխատել են կողք-կողքի, տեղյակ չի այս ամենից: Իրենք եղել ու շարունակում են մնալ լավ բարեկամներ:

«Բարոյական գիծ է խախտվել, որն ինձ ոչ թե վիրավորում, այլ՝ զարմացնում է: Ես իմ ամբողջ կյանքը շատ ազատ եմ ապրել, երբեք չեմ մտածել հանդիպել այս կամ այն ժամանակվա Մշակույթի նախարարի հետ: Այդ կինն ինձանից շատ ավելի լավ այդ ի՞նչ մասնագետներ ունի, ովքեր որոշում են կայացնում, թե որ երգարվեստն է առավել ճիշտ: Թող մեկ օրինակ բերի, որ այս թատրոնում վատ երաժշտություն է հնչել: Ավելի լավ է հեռուստատեսությամբ հեռարձակվող աղբը մաքրեք՝ հայերեն բառերով ադրբեջանական երաժշտությունը», - մատնանշեց կոմպոզիտորը:

Այնուամենայնիվ, թե ինչպիսի՞ն կլինի իր քայլը, եթե կառավարությունն ընդունի Երգի Պետական թատրոնը լուծարելու առաջարկը, մեր զրուցակիցը ժպիտով պատասխանեց՝ ինքն այս շենքից չի պատրաստվում դուրս գալ, այնտեղից հանելու միակ տարբերակը իրեն «վերցնելն» է:

«Չէի ցանկանա 60-անց տարիքում այսպիսի վերաբերմունքի հանդիպել, սա ինձ համար շատ տարօրինակ է: Երևի ժամանակն էր, որ մի քիչ շատ ավելի հանգիստ արվեստով զբաղվեի, ինձ ասեին՝ մի անհանգստացիր, միայն ստեղծագործիր, նոր երգեր գրի… Բայց, այդպես չեղավ, ցավոք», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Արթուր Գիրգորյանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12/01/2025 22:48 Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժած 12/01/2025 20:40 Արթիկի, Անիի, Թալինի, Աբովյանի, Արարատի տարածաշրջաններում մառախուղ է 12/01/2025 18:56 Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից զինվորական ծառայության մեկնեցին առաջին նորակոչիկները 12/01/2025 17:02 Վանաձորում երթուղային «Գազել» է վթարվել. կա 12 վիրավոր 12/01/2025 16:39 Եթե 2018 թ. հեղափոխությունից հետո գնայինք ժողովրդի մղումներն իրականացնելու ճանապարհով, կործանարար կլիներ մեր պետության համար. Փաշինյան 12/01/2025 15:16 Դատական իշխանության օրը Սրբուհի Գալյանը կարևորել է կանխատեսելի արդարադատության հիմքերի ստեղծման անհրաժեշտությունը 12/01/2025 13:41 Խաղաղությունը կառուցում են ու մենք կառուցում ենք խաղաղություն. Փաշինյան 12/01/2025 13:38 Армяне всего мира, гуляют так красиво. Նիկոլ Փաշինյանը գրառում է արել 12/01/2025 13:30 Ձյուն, մառախուղ. Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը 12/01/2025 12:43 Կանխվել է Վերին Խոտանան գյուղի հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը դեպի անտառային հատված 12/01/2025 12:05 Հրդեհի ահազանգ` Հյուսիսային պողոտայում 12/01/2025 11:18 Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է. Փաշինյան 12/01/2025 11:11 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինաշխատանքներով պայմանավորված՝ կկատարվեն պայթեցման աշխատանքներ 12/01/2025 10:25 Փրկարարներն օգնության են հասել Ծաղկաձորից ոտքով Բջնի գյուղ ուղևորված լեռնագնացներին 12/01/2025 10:20 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան, Սևան, Գավառ քաղաքներում և Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է 11/01/2025 22:22 «Եվ ես նորից ուզում եմ վերադառնալ իրական Հայաստանի գաղափարախոսությանն ու հայեցակարգին»․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն էր` տնտեսության վերաբերյալ 11/01/2025 21:12 Մանկական ռոզեոլա կամ վարդացան. երբեմն շփոթում են այլ հիվանդությունների հետ 11/01/2025 20:52 Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել 11/01/2025 20:27 Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնում. մի քանի կիլոմետրանոց հատվածում բախվել է 27 մեքենա 11/01/2025 20:08 Հրդեհ Սյունիքի Վերին Խոտանան գյուղի վերջնամասում․ կրակի մարմանը մասնակցել են բնակիչները 11/01/2025 19:50 Բիչախչյանը գոլ է խփել 11/01/2025 19:36 Թրամփը հանդիպել է Ցուկերբերգի հետ 11/01/2025 19:13 Սպիտակ քաղաքից 1 կմ դեպի հյուսիս երկրաշարժ է գրանցվել 11/01/2025 18:51 Փառատոնների, սնուփ դոգերի, հեծանիվների ու հազար տեսակ անմտությունների վրա միլիոններ վատնող կառավարությունը փող «չունի» զինծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար․ Մանուկյան 11/01/2025 18:35 Ինչպե՞ս պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ 11/01/2025 18:22 Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները թուլացել են 11/01/2025 18:03 Աբովյանի ճանապարհներին մառախուղ է 11/01/2025 17:45 Թե ինչպես մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայանը երեկվա իրադարձություններից տեսանյութ է հրապարակել 11/01/2025 17:30 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում 5 մեքենայի մասնակցությամբ վթարից 11/01/2025 17:14 Հայ առաքելական համայնքը մասնակից կլինի Լիբանանի վերականգնմանը․ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահին 11/01/2025 16:57 Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է՝ Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան 11/01/2025 16:47 Խայտառակ բլեֆ է․ Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ, փոխարենը շատ արագ դառնալու է Ուկրաինա․ Նաիրա Զոհրաբյան 11/01/2025 16:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը զորակցություն է հայտնել արցախցի ընտանիքներին (Տեսանյութ) 11/01/2025 16:10 Կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից, Հայաստանը դարձնել նեոթուրանական նախագծի մի փոքր օղակ 11/01/2025 15:57 Անահիտ Մանասյանը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները 11/01/2025 15:46 Նիկոլ Փաշինյանն այցելել է Գանձաքար բնակավայրի նորակառույց դպրոց 11/01/2025 15:31 Սպասվում է առանց տեղումների եղանակ 11/01/2025 15:06 Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե 11/01/2025 14:30 ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին 11/01/2025 14:25 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով 11/01/2025 14:09 Արագածոտնում բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարը, «UAZ»-ը, «ՎԱԶ 2107»-ն ու «Chevrolet»-ն. կան վիրավորներ 11/01/2025 13:53 Քարդաշյանները ևս տարհանվել են հրդեհների պատճառով 11/01/2025 13:18 Մոսկվայից և Երևանից չվերթերը փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակման պատճառով 11/01/2025 12:59 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիների չկան․ ԱԳՆ 11/01/2025 12:55 ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խզումը կարող է կործանարար, անդառնալի հետևանքներ թողնել մեր երկրի վրա. Թադևոս Ավետիսյան 11/01/2025 12:26 Հասարակական տրանսպորտից օգտվելու տոմսային ինչ փաթեթներ են առաջարկվում 11/01/2025 12:08 Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր 11/01/2025 11:32 Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը 11/01/2025 11:29 Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան 11/01/2025 11:15 Մեր ընթացքն ուղիղ ճանապարհով գնալու է դեպի մեր կյանքի ազատագրումը. Բագրատ Սրբազան 11/01/2025 10:50 Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները 11/01/2025 10:33 Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց. Տիգրան Աբրահամյան 11/01/2025 10:14 Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է 11/01/2025 09:51 Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար ԱՄՆ դոլար ստացած երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան 11/01/2025 09:29 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդանում, Չարենցավանում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է 11/01/2025 09:18 «Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով՝ ձերբակալել են, հետո բաց թողել 11/01/2025 09:15 «Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն 11/01/2025 09:13 «Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն 10/01/2025 22:27 «Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծագել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի օրենքով սահմանված ծառայությունից»․ Բաբայանը ներկայացրեց ձերբակալությունների բուն պատճառը 10/01/2025 22:11 Ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում՝ արտահայտվող խիտ մառախուղի տեսքով․ ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն 10/01/2025 21:59 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել, մեզ հետևում էին․ Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնում իր ու ընկերների ձերբակալությունից (Տեսանյութ) 10/01/2025 21:32 Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան 10/01/2025 21:24 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է 10/01/2025 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ 10/01/2025 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան 10/01/2025 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 10/01/2025 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ 10/01/2025 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է 10/01/2025 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» 10/01/2025 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել 10/01/2025 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում 10/01/2025 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել 10/01/2025 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան 10/01/2025 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) 10/01/2025 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ 10/01/2025 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին 10/01/2025 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան 10/01/2025 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են 10/01/2025 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է 10/01/2025 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ 10/01/2025 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ 10/01/2025 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան 10/01/2025 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է 10/01/2025 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10/01/2025 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել 10/01/2025 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով 10/01/2025 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է 10/01/2025 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին 10/01/2025 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է 10/01/2025 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան 10/01/2025 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան 10/01/2025 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան 10/01/2025 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 10/01/2025 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները 10/01/2025 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության 10/01/2025 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով 10/01/2025 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար 10/01/2025 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը 10/01/2025 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան