01/03/2019 12:37
Վրաստանի նախագահը Իլհամ Ալիևին. Մեր պետությունները նույն ողբերգությունն են ապրում
Փետրվարի 27-ին Բաքվում պաշտոնական այցով գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը սենսացիոն հայտարարություն է արել:
«Վերջին տարիներին մեր երկրները միանման ողբերգությունների միջով են անցել: Մենք այսօր զգում ենք, թե ինչ է նշանակում օկուպացիան երկրի համար, երբ քո տարածքային ամբողջականությունը խաթարված է: Օկուպացիոն գծերը բաց վերքեր են մեզ համար, որոնք իրենց հերթին խոչընդոտում են մեր զարգացմանը: Այդուամենայնիվ, չնայած այդ ողբերգություններին, մենք կարողացել ենք ամրապնդվել և զարգացնել մեր տնտեսությունները՝ որպես անկախ երկիր մեր ճանապարհը շարունակելու համար», - հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին, ում խոսքը մեջբերված է պաշտոնական հաղորդագրություններում։
Ըստ պաշտոնական լրահոսի, Զուրաբիշվիլին այսպիսով ուղիղ համեմատություն է անցկացրել Լեռնային Ղարաբաղի ու Աբխազիայի ու Հարավային Օսիայի խնդիրների միջև։
Պաշտոնական Երևանը դեռ այս հայտարարությանը չի արձագանքել։