01/03/2019 14:22
Մարտի 1-ն ակնհայտ քաղաքականացված է. Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ)
Մարտի 1-ը հետևանք էր ատելության, անհանդուրժողականության քարոզի, որն ամիսներ շարունակ տեղի ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական աջակիցներով հանդերձ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Մարտի 1-ը դրա տրամաբանական շարունակությունն էր: Դժբախտաբար, նոր իշխանությունը մարտի 1-ը փորձեց սարքել իր քաղաքական օրակարգի գլխավոր խաղաքարտը, բայց նախապես ասեմ, որ դա չի հաջողվելու», - ասաց նա:
Շարմազանովն ընդգծեց, որ թեև Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 1-ը բացահայտված է, բայց ինքն առ այսօր չի տեսել տասը զոհի մասով բացահայտումներ:
«Խայտառակ քաղաքական դրդապատճառներով գործ է հարուցվել երկրորդ նախագահ Ռոբետ Քոչարյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վրա», - նշեց Շարմազանովը՝ ընդգծելով, որ մարտի 1-ն ակնհայտ քաղաքականացված է:
Նա ընդգծեց, որ պետք է դուրս գալ մարտի 1-ի ճահճից, մինչդեռ հարց է, թե որքանով է դա ձեռնտու օրվա իշխանություններին:
«Մենք պիտի ուժ ունենանք դուրս գալ մարտի 1-ի ճահճից ու խնդիրը տանենք բացառապես իրավական տիրույթ»:
Մանրամասները՝ տեսանյութում: