01/03/2019 10:39
Հայաստանում նոր կառավարությունը ԼՂ կարգավորման նոր հնարավորություն է բացում. Ուորլիք (Տեսանյութ)
Ստեղծված նոր իրավիճակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր հնարավորություններ են բացվում, «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան նախկին համանախագահ, ներկայում ռուսաստանյան իրավաբանական ընկերության աշխատակից, դեսպան Ջեյմս Ուորլիքը։
«Կարծես թե Ադրբեջանի նախագահ Ալիևն ընդունում է, որ նոր հնարավորություններ են բացվել։ Հավատացած եմ՝ այս պայմաններում համանախագահներն աշխատում են երկու պետությունների ղեկավարների միջև պաշտոնական գագաթաժողով կազմակերպելու ուղղությամբ», - ասել է Ջեյմս Ուորլիքը։
Նա չի կիսում այն կարծիքը, որ Մոսկվան հետաքրքված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում։