01/03/2019 11:24
Նախաքննական գաղտնիք է, թե Մարտի 1-ի գործում, բացի նախկին իշխանությունից, էլ ովքեր են ներգրավված. Մարուքյան
Մեզ համար գարնան առաջին օր, 2008 թվականի մարտի 1-ից սկսած, դարձել է սգո օր, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Հետևաբար հատուկ բաներ չկան, կան տարբեր ձևերով հարգանքի տուրք մատուցելու միջոցառումներ, որոնք և նախաձեռնում ենք, և մասնակցում, և աղոթում զոհերի համար։ Ամեն ինչ անում ենք, որպեսզի այլևս երբևէ Մարտի 1 չկրկնվի։ Իսկ դրա համար պետք է այնպիսի քաղաքական համակարգ կառուցել, որ այլևս երբևէ Հայաստանում չլինի նման բռնություններով իշխանության եկած ուժ, չլինի անպատժելիություն։ Իսկ հիմա մենք ունենք իրավիճակ, երբ այդ ամենը դետալավորված քննության առարկա է դառնում։ Մենք ուշադրությամբ հետևում ենք, որ թե՛ բացահայտվեն 10 սպանություններ կատարողները, թե՛ հանգամանքները՝ դրանք հրամանով են կատարվել, թե այլ կերպ», - ասաց քաղաքական գործիչը։
Էդմոն Մարուքյանը միաժամանկ նկատեց, որ չի կարող ասել՝ Մարտի 1-ի գործում, բացի նախկին իշխանությունից, էլ ովքեր են ներգրավված, քանի որ դա նախաքննական գաղտնիք է։