01/03/2019 18:28
Մեր ռազմավարական գործընկերոջ կողմից ճնշումներ են գործադրվում իշխանության վրա՝ Մարտի 1-ի բացահայտման գործընթացում. Արամ Սարգսյան
Այսօր առաջին անգամ է, որ իշխանական երթի եմ մասնակցում, Մարտի 1-ի զոհերի հիշատակին կազմակերպված երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
«Դա դրական եմ գնահատում, որովհետև այսօրվա իշխանությունները կամք են դրսևորում Մարտի 1-ը բացահայտելու համար», - ասաց նա։
Արամ Սարգսյանն ընդգծեց՝ դժբախտաբար, այս 11 տարիների ընթացքում նախորդ իշխանությունների մոտ այդ կամքը չի տեսել։
«Չեմ տեսել, որ իրենք հակված են գործը բացահայտելուն, չեմ տեսել, որ իրենք խորապես ցավում են այդ իրադարձությունների համար», - ասաց Արամ Սարգսյանը։
Նա նշեց, որ Հայաստանի ռազմավարական գործընկերոջ կողմից ճնշումներ են գործադրվում այսօրվա իշխանության վրա՝ Մարտի 1-ի բացահայտման գործընթացում ինչ-ինչ ուղղություններից հետ կանգնելու համար։
«Բայց, ի պատիվ այսօրվա իշխանությունների, իրենք հետ չեն կանգնում», - ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջանորդը։