01/03/2019 17:00
Իրանից էժան գազ գնելու հնարավորությունն իրատեսական է դառնում
Իրանից հնարավոր է ավելի էժան գազ ձեռքբերել, քան Ռուսաստանից, Սպահանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը:
«Առաջարկներ են եղել, չեմ ուզում գնի մեծություն հայտնել, որովհետև պայմանավորվածությունները վերջնական չեն, բայց մոտ ապագայում գնային առաջարկները կամփոփենք», - փոխնախարարի խոսքերը մեջբերում է Tert.am-ը:
Գ.Բաղրամյանի խոսքով՝ Ռուսաստանի հետ քաղաքական խնդիր չկա, հիմա էլ Հայաստանը գազ է ստանում Իրանից՝ պարզապես ոչ թե կանխիկ գումարով, այլ էլեկտրաէներգիայի դիմաց:
«Եթե լինի փոխշահավետ առաջարկ, կգնենք գումարով: Սա համագործակցություն է», - նշեց փոխնախարարը: