01/03/2019 11:05
ՀՔԾ-ն արգելանք է դրել Սեյրան Օհանյանի պետական կենսաթոշակային հաշվեհամարի վրա
Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում ՀՔԾ-ն արգելանք է դրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, հաղորդում է «Փաստինֆոն»:
Ավելի վաղ տեղեկություններ էր տարածվել, որ նշված գործի շրջանակներում Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1- ին մասով՝ սահմանադրական կարգը տապարելու համար։ Վերջինս հայտարարել է, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
Աղբյուրի տեղեկություններով՝ նախաքննության ընթացքում քննիչը որոշում է կայացրել կալանք դնել Սեյրան Օհանյանի գույքի, այդ թվում՝ ֆինանսական միջոցների վրա, որի շրջանակներում կալանք է դրվել նաև կենսաթոշակային հաշվեհամարի վրա։