01/03/2019 18:05
Հավանաբար, նախկին իշխանությունների օրոք հարցերն այդպես զանգերով են լուծվել. Մշակույթի նախարարությունից Արթուր Գրիգորիչին ոչ-ոք չի զանգել
Ես Արթուր Գրիգորյանին չեմ զանգահարել ու ոչինչ չեմ ասել, անդրադառնալով հարցին, որ Երգի Պետական թատրոնի հիմնադիր-ղեկավար Արթուր Գրիգորյանը երեկ հարցազրույցի ժամանակ տեղեկացրել էր, թե նախարարությունից զանգահարել են թատրոնի տնօրենին ու ասել, որ ԵՊԹ լուծարման հարցը կասեցված է՝ նշեց Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը:
«Հավանաբար, նախկին իշխանությունների օրոք հարցերն այդպես զանգերով են լուծվել, մեր օրոք այդպիսի բան չկա: Ինձ որևէ մեկը չի զանգել, ես էլ չեմ զանգել, ու չգիտեմ՝ դա ինչ խոսակցություն է: Ինձ հասցրել են այսպես՝ կասեցվել է փակումը, կարծես, թե մենք վաղը փակում էինք Երգի թատրոնը», - ընդգծեց բանախոսը: