04/03/2019 12:38
Էստոնիայի խորհրդարան է անցել հինգ կուսակցություն
Էստոնիայի խորհրդարան ընտրությունների արդյունքով անցել է հինգ կուսակցություն, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով հանրապետական ընտրական հանձնաժողովին։
Նշվում է, որ նախնական տվյալով՝ բոլոր ընտրատեղամասերում ձայների հաշվարկից հետո Բարեփոխիչների կուսակցությունը հավաքել է ձայների 28,8 տոկոսը, ինչը նրան 101 հնարավորից 34 մանդատի իրավունք է տալիս էստոնական խորհրդարանում, Ցենտրիստների կուսակցությունն ունի ձայների 23 տոկոսը (26 մանդատ), Պահպանողական ժողովրդական կուսակցությունը՝ 17,8 տոկոս (19 մանդատ), Isamaa կուսակցությունը՝ 11,4 տոկոս (12 մանդատ), Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 9,8 տոկոս (10 մանդատ)։
Նախնական տվյալով՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է 63,1 տոկոս։