04/03/2019 11:21
Նոր իշխանությունները միջազգային հանրության մոտ ստեղծել են չհիմնավորված դրական ակնկալիքներ բանակցային գործընթացի վերաբերյալ. Աշոտյան
Այս ընթացում մեր նոր իշխանությունները միջազգային հանրության մոտ ստեղծել են չհիմնավորված դրական ակնկալիքներ բանակցային գործընթացի հետ կապված, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Այս չհիմնավորված լավատեսության հիմքում հայ հասարակությունը չգիտի, թե ինչ է ընկած։ Ակնհայտ է, որ այդ լավատեսությունը միջազգային հանրության մոտ ձևավորված որևէ իրական քաղաքան հիմք չունի և ունենալ չի կարող, որովհետև Նիկոլ Փաշինյանն անձամբ հերքում է այն լուրերը, որ իր երեք հանդիպումներն Ալիևի հետ ունեն որևէ քաղաքական օրակարգ՝ արցախյան հակամարտության լուծման հեռանկարի հետ կապված», - ասաց Աշոտյանը։
Նա ընգծեց, որ Փաշինյանի և Ալիևի սպասվելիք հանդիպմանը նույնպես նման հարց չի քննարկելու, քանի որ ինչպես Փաշինյանն է հայտարարել, այս հանդիպումը լինելու է առանց օրակարգի։