04/03/2019 11:29
Հայ-ռուսական համագործակցության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին գործող իշխանությունները գերադասում են լռել. Արմեն Աշոտյան
«Հանրապետականը» շարունակում է պնդել, որ հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ կան։
«Անկախ այն հանգամանքից, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ հայ-ռուսական հարաբերությունները աննախադեպ են, փայլուն են, այդուհանդերձ, ստանձնելով ԵՏՄ-ի նախագահաությունը՝ Նիկոլ Փաշինյանը չստացավ հանդիպում ՌԴ նախագահի հետ», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Արմեն Աշոտյանն ընդգծեց՝ հայ-ռուսական համագործակցության ոլորտում կան նաև այլ խնդիրներ, որոնց մասին գործող իշխանությունները գերադասում են լռել։