04/03/2019 11:26
ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը դանդաղել է. Աշոտյան
ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը դանդաղել է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Անգամ գործող իշխանությունները՝ ի դեմս ԱԺ նորընտիր նախագահի, ընդունում են իմ մեղադրանքներն ու քննադատությունը, որ 2019-ի ընթացքում այդ համաձայնագիրը չի վավերացվի», - ասաց նա։
Աշոտյանն ընդգծեց, որ վիզաների ազատականացման գործընթացը ևս դանդաղել է։ Նա նկատեց, որ նախկինում ԵՄ պաշտոնյաները, մասնավորապես, Յոհաննես Հանն ու Պյոտր Սվիտալսկին որոշակի նախնական ժամկետներ էին նշում, թե երբ կմնեկնարկեն երկխոսություններն այդ հարցի շուրջ, իսկ այս պահին նրանք հրաժարվում են հստակ ժամկետներ նշել։
«Եթե նախկինում խոսքը 2020-ի մասին էր, ապա այս օրերին ԵՄ պաշտոնյաները չեն նշում որևէ ժամկետ», - նշեց նա։