04/03/2019 10:59
Գեղարքունիքի մարզը բոյկոտում է բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի սպորտդպրոցի փոխտնօրեն Գևորգ Սարգսյանը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Գեղարքունիքի մարզը կբոյկոտի Երևանում ընթացող բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը։
«Երևանի Դինամո մարզադահլիճում անցկացվում էր ՀՀ Երիտասարդների առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերը: Մարտունու մարզադպրոցի սան Գուրգեն Կակոյանը 64կգ քաշային կարգում հաղթանակով վերջացրեց իր 3-րդ մենամարտը Գյումրին ներկայացնող բռնցքամարտիկի հետ և դուրս եկավ եզրափակիչ:
Գյումրիի ներկայացուցիչները բողորքակեցին այս մենամարտը և մրցաշարի վերջում գլխավոր մրցավարը, որը հանդես եկավ Գյումրեցի մարզիկի հոր ընկեր, նշանակեց 3 հոգուց կազմված հանձնաժողովի անդամներ, որից երկուսը չէին հանդիսանում մրցավարական հանձնաժողովի անդամ և մեկ մրցավարը Գյումրիից էր, որը օրենքով չի թույլատրվում:
Դիտելով մենամարտի տեսաերիզը՝ որոշում կայացրեցին փոխել մենամարտը՝ ի օգուտ Գյումրեցի մարզիկի: Գեղարքունիքի մարզի մարզիչները և մարզիկները որոշեցին բոյկոտել մրցաշարը և մրցանակային տեղեր զբաղեցրած մեր 3 մարզիկները այսօր չեն մասնակցելու պարգևատրությանը», - ասված է Գևորգ Սարգսյանի տարածած հայտարարությունում։