05/03/2019 09:43
«Ժամանակ». ՊՎԾ-ն կտեղափոխվի նախագահի նստավայր
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանը տեղափոխվեց Բաղրամյան 26՝ ազատելով Մաշտոցի պողոտայի վրա գտնվող նախագահական նստավայրը, որը մինչ այդ կառավարության ընդունելությունների տունն էր:
Մեր տեղեկություններով՝ այդ տարածք է տեղափոխվելու Դավիթ Սանասարյանի գլխավորած Պետական վերահսկողական ծառայությունը և հնարավոր է՝ նաև Հաշվեքննիչ պալատը: Հետագայում այս երկու կառույցները կարող են միավորվել»: