05/03/2019 14:01
Կառլոս Գոնը գրավի դիմաց ազատ կարձակվի
Տոկիոյի դատարանը որոշում է կայացրել գրավի դիմաց ազատ արձակել Nissan ընկերության նախկին ղեկավար Կառլոս Գոնին: Այս մասին հայտնում է Kyodo-ն:
Նշվում է, որ գրավի գումարը կազմելու է 1 միլիարդ իեն (9 միլիոն դոլար):
Կառլոս Գոնը և Nissan-ի տնօրենների խորհրդի նախկին անդամ Գրեգ Քելլին 2018 թվականի նոյեմբերի 19-ին Տոկիոյում բանտարկվել են, երբ նրանց ձերբակալել են Ճապոնիայի ֆինանսական օրենքը խախտելու կասկածանքով: Կան կասկածներ, որ Գոնը կարող էր Քելլիի օգնությամբ թաքցնել իր պարգևավճարի իրական չափը` որպես 2010-2015 թվականններին Nissan ընկերության տնօրենների խորհրդի նախագահ: