05/03/2019 11:50
Մեր դիվանագիտական ներկայացուցչությունները պետք է լինեին ավելի ակտիվ. Զոհրաբյանը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման տեմպերի մասին
Մենք բավականին հանգամանալից քննարկում ենք ՀՀ-ԵՄ ճանապարհային քարտեզի մանրամասները, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Որպես ՀՀ-ԵՄ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ՝ կարող եմ ասել, որ մենք բավականին հանգամանալից քննարկում ենք ճանապարհային քարտեզը, որը պետք է հաստատվի առաջիկայում։ Պիտի ասեմ, որ, ըստ էության, ճանապարհային քարտեզի վրա աշխատանքները կարելի է համարել ավարտված», - ասաց Զոհրաբյանը։
Դիտարկմանը, թե արտախորհրդարանական ուժերը պնդում են, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման համար քայլերը բավարար չեն, Զոհրաբյանը նշեց.
«Այստեղ պետք է որոշակի համաձայնեմ գնահատականի հետ։ Կարծում եմ՝ մեր դիվանագիտական ներկայացուցչությունները պետք է լինեին ավելի ակտիվ։ Գիտեք, որ մայիսին Եվրապառլամենտի ընտրություններ են նախատեսված և չեմ կարծում, որ այդ 10–ից ավելի երկրները, որոնք չեն վավերացրել պայմանագիրը, իրենց խորհրդարանական ընտրությունները թողած, պիտի մտածեն ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին», - ասաց նա։