05/03/2019 12:32
Դեցլի հայրը պատմել է որդու բնածին հիվանդության մասին
Կիրիլ Տոլմացկու՝ Դեցլի հայրը, պատմել է, որ որդին ունեցել է սրտի բնածին արատ` հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիա, ինչը հանգեցրել է սրտային սուր անբավարարության:
Ալեքսանդր Տոլմացկին հայտնել է, որ որդու գենետիկ հիվանդությունը հայտնաբերել են դատաբժիշկները:
«Հայտնի է, թե քանի մարզիկ է մահացել մարզումների ժամանակ, և միայն մահից հետո է պարզ դարձել, որ նրանք ունեցել են սրտի բնածին արատ»,- մեջբերում է РИА Новости-ն Տոլմացկու խոսքերը: