05/03/2019 17:45
Միքայել Պողոսյանն արժանացել է Ալեքսանդր Աբդուլովի անվան մրցանակին
Հայ կինոգործիչները միջազգային մի շարք կինոփառատոններից վերադարձել են գլխավոր մրցանակներով, այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության ֆեյսբուքի էջից:
ՀՀ Ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը Խանտի-Մանսիյսկի 17-րդ միջազգային կինոփառատոնում Ալեքսանդր Աբդուլովի անվան մրցանակին է արժանացել՝ Ալեքսեյ Զլոբինի «ԼՈՐԻԿ» ֆիլմում տղամարդու լավագույն կերպարի համար: Ի դեպ, դերասանը ֆիլմի գլխավոր հերոսն էր: Կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանն էլ գլխավոր մրցանակի է արժանացել ֆիլմի երաժշտության համար:
Դնեպրի միջազգային կինոասամբլեայում կինոռեժիսոր Արսեն Առաքելյանն արժանացել է գլխավոր մրցանակին՝ արծաթե կինոսանդուղքին՝ «Հայելու միջով» ֆիլմի համար: