06/03/2019 13:00
Ալեքսանդր Սարգսյանին որոշ ժամանակով թույլատրվել է հեռանալ Հայաստանից
Ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին, թույլատրել է դուրս գալ Հայաստանից:
«Նախաքննական մարմնի թույլտվությամբ՝ Ալեքսանդր Սարգսյանին թույլատրվել է որոշ ժամանակով դուրս գալ Հայաստանից», -Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը:
Գալստյանը, սակայն, չնշեց, թե երկրից հեռանալու ինչ պատճառներ է ունեցել Ա. Սարգսյանը։
Ալեքսանդր Սարգսյանը, հիշեցնենք, մեղադրվում է առանձնապես խոշոր չափով խարդախություն կատարելու մեջ: