06/03/2019 14:03
Կառլոս Գոնին գրավի դիմաց ազատ են արձակել
Nissan ավտոկոնցեռնի նախկին ղեկավար Կառլոս Գոնին Տոկիոյի բանտից մոտ 9 միլիոն դոլար գրավի դիմաց ազատ են արձակել, հայտնում է AFP-ն:
Մարտի 5-ին հաղորդվել էր, որ Տոկիոյի դատարանը որոշում է ընդունել նրան գրավի դիմաց ազատ արձակելու մասին:
2018 թվականի նոյեմբերի 19-ին Կառլոս Գոնը ձերբակալվել էր՝ ֆինանսական մեքենայությունների և եկամուտները թաքցնելու մեղադրանքով: