06/03/2019 12:09
Պակիստանի զինված ուժերը Քաշմիրում կրկին հրադադարի ռեժիմը խախտել են
Պակիստանի զինված ուժերն ըստ Հնդկաստանի բանակի, չորեքշաբթի լույս գիշերը վիճելի Քաշմիրում կրկին հրադադարի ռեժիմը խախտել են՝ գնդակոծելով հնդիկ զինվորականների դիրքերը, տուժել է մեկ մարդ:
Երկրի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ ականանետերի և հրազենի կիրառմամբ գնդակոծությունը վերականգնվել է երեքշաբթի երեկոյան, տեղական ժամանակով մոտ 22:30-ին Սունդերբանի շրջանում: «Դրանք շարունակվել են մինչեւ չորեքշաբթի մոտ 04:30: Մեր զինված ուժերը այս ագրեսիային վճռական պատասխան են տվել»,- նշել է նա:
Նա տեղեկացրել է, որ փոխհրաձգություններ են գրանցվել նաեւ Նոուշեր և Պունչ շրջաններում: Հնդկաստանի ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ Քաշմիրի Պակիստանին վերահսկողության տակ գտնվող հատվածում տուժել է մեկ հնդիկ զինվոր:
Վերջին շրջանում Քաշմիրում, որին հավակնում են Հնդկաստանն ու Պակիստանը, իրադրությունը զգալիորեն լարվել է: Դրա պատճառը մահապարտի հարձակումն էր, որը փետրվարի 14-ին Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգում ինքնապայթեցում էր կատարել ռազմականացված ոստիկանության ավտոշարասյան մոտ: Ահաբեկչության հետևանքով զոհվել էր 45 մարդ: