06/03/2019 11:58
Չկա կոնկրետ թիվ, որ այսքան մարդ պետք է կրճատվի. նախարարը՝ 10 հազար քաղաքացու կրճատելու հիմնավորումների մասին (Տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը մեկնաբանում է 10 հազար պետական աշխատողի կրճատման վերաբերյալ օրերս տարածված լուրերը։
Նշենք, որ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էր իր ֆեյսբուքյան էջում հրապարակել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված գրությունը՝ պետական համակարգում աշխատող 10 հազար քաղաքացիների կրճատման հիմնավորումների մասին։
«Այդ փաստաթղթի մեջ չկա կոնկրետ թիվ նշված, որ այսքան մարդ պետք է կրճատվի, ընդամենը ձևակերպումը վերաբերում է նրան, որ անգամ եթե խոսքը վերաբերի այսպիսի հնարավոր ելքի, միևնույնն է, պետք է համեմատել այդ թիվը և մնացած թիվը, ովքեր կարող են շահել այդ թվի հարաբերական կամ պայմանական ասած՝ տուժելուց, ընդ որում, դա փակագծերի մեջ է ներառված և չի կարող վերաբերվել նրանց, ովքեր արդյունք են ստեղծում», - ասել է նախարարը։
Մանրամասն՝ տեսանյութում։