06/03/2019 18:56
Էթնո-ջազային «Authentic Light Orchestra»-ն բացառիկ համերգ կունենա Հայաստանում
Էթնո-ջազային «Authentic Light Orchestra» խումբը բացառիկ համերգով հանդես կգա Հայաստանում: Համերգը տեղի կունենա ապրիլի 4-ին, ժամը 19:00՝ Արամ Խաչատրյան համերգասրահում:
«Authentic Light Orchestra»-ի կազմում ելույթ կունենան Վալերի Տոլստովը (ֆլեյտա/ստեղնաշարային և ժողովրդական գործիքներ), Եվգենի Լեբեդևը (դաշնամուր), Անտոն Ռևնյուկը (բաս), Իգնատ Կրավցովը (հարվածային գործիքներ): Բացի նվագախմբից կմասնակցեն թառահար Միքայել Ոսկանյանը և սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը, ինչպես նաև՝ «Open String quartet»-ը:
Համերգի հատուկ հյուրն է դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանը:
Երեկոյի ընթացքում հնչելու է էթնո-ջազային ինքնատիպ երաժշտություն: «Authentic Light Orchestra»-ն իր բնույթով յուրօրինակ խումբ է, որը հիմնադրվել է 2009թ.-ին Ցյուրիխում` Վալերի Տոլստովի կողմից: Չնայած խմբի կազմը փոքր է, բայց գործիքային բազմազանության շնորհիվ այն նվագախումբ է հիշեցնում: Համերգի ժամանակ երաժիշտներն օգտագործում են 15-30 և նույնիսկ ավելի շատ գործիքներ:
«Authentic Light Orchestra»-ն սիրում է հանդես գալ իմպրովիզներով. օրինակ` համերգի ժամանակ դուդուկը հանկարծ կարող է փոխարինվել սաքսոֆոնով, իսկ ակուստիկ գործիքները` էլեկտրոնայիններով… Խմբին ոգևորում է հատկապես հայկական ժողովրդական երաժշտությունը: Խումբը տարբեր տարիներին ունեցել է հայ անդամներ: Կոլեկտիվի «Beyond the House» անվանումը կրող ձայնասկավառակի առաջխաղացամամբ զբաղվել է ազգությամբ հայ մենեջեր Աստրիդ Գրիգորյանը: