07/03/2019 15:55
Բանակցություններում Լեռնային Ղարաբաղի ներգրավումը կքանդի ադրբեջանական քարոզչամեքենայի մեխը. Շավարշ Քոչարյան
Բաքվի համար Լեռնային Ղարաբաղի ներգրավվածությունը բանակցություններում շատ ծանր քայլ է, ու Ադրբեջանն ամեն կերպ ձգտելու է, որ դա չլինի, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։
«Այն պահից, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես լիարժեք բանակցային կողմ նստեց բանակցային սեղանի շուրջ, իրենց ամբողջ քարոզչական մեքենայի ձողը, մեխը, քանդվում է։ Եվ բնական է, որ Ադրբեջանը դիմադրելու է, մենք էլ պետք է հետևողական լինենք, որ դա՝ այդ թվում նաև միջազգային հանրության շարքերերով, պարտադրվի Ադրբեջանին», - ասաց Քոչարյանը։
Հարցին՝ ինչպիսի՞ն է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումը բանակցություններում Լեռնային Ղարաբաղի ներգրավման վերաբերյալ, ՀՀ փոխարտգործնախարարը պատասխանեց.
«ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահները շատ լավ հասկանում են, որ դա պետք է լինի միայն կողմերի համաձայնությամբ»։