07/03/2019 11:38
ԵՄ-ն լիարժեք պատրաստ է աջակցել Հայաստանին, բայց պատրաստ չէ իրականացնել ֆինանսավորումը հարյուր տոկոսով. վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Բրյուսել այցին և ներկայացրեց արդյունքները:
«Կարող ենք արձանագրել, որ Եվրամիության հետ Համապապափակ և ընդլայնված համաձայնագրի իրականացման փուլ ենք թևակոխում և այս առումով Բրյուսելում արձանագրում է տեղի ուենցել, որ ԵՄ-ն լիարժեք պատրաստ է աջակցել Հայաստանին բարեփոխումների և Հայաստանում զարգացման ծրագրերի օրակարգերում», - ասաց նա:
Համագործակցության մեջ ոչ Հայաստանի, ոչ ԵՄ-ի համար չկա աշխարհաքաղաքական որևէ օրակարգ, ինչը, նրա խոսքով, շատ կարևոր է տվյալ համակարգում:
«Բայց կա մի նրբություն` մենք առաջիկայում կարևոր որոշումներ պետք է կայացնենք: Խնդիրը հետևյալն է` ԵՄ-ի հետ մի քանի մեգանախագիծ ենք քննարկել, որոնց առաջին խումբը վերաբերում է ճանապարհային և տրանսպորտային ենթակառուցվածքներին, ավտոճանապարհներին, որ բերվեն եվրոպական ստանդարտների և Հյուսիս-հարավի վերաբերյալ կարևոր ոշումներ կկայացնենեք», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև անդրադարձավ ջրամաքրման կայանների ստեղծմանը` կարևորելով Սևանա լճի շուրջ և Հրազդան գետի երկայնքով ջրերի մաքրման կայաններ ստեղծելուն:
Հաջորդ խնդիրը վարչապետը համարեց դպրոցաշինություն իրականացնելը սեյսմիկ պաշտպանության առումով, որպեսզի դպրոցները համապատասխանեն սեյսմիկ բոլոր պահանջներին և կրթական ժամանակակից չափանիշներին՝ ոչ միայն շենքային, այլև՝ գույքային առումով:
«Արդարադատության ոլորտում խնդիր ունենք լուրջ ծրագրեր իրականացնելու», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց` այսօրվա բանտային համակարգը չի կարող հարիր համարվել նոր Հայաստանի չափանիշներին և դատական համակարգում խնդիր ունեն:
«Մենք ստացանք ԵՄ աջակցության պատրաստամակությունը: Կա մի խնդիր, որ Եվրամիությունը, պատրաստ լինելով աջակցել, պատրաստ չէր իրականացնել ֆինանսավորումը հարյուր տոկոսով և ակնկալում է, որ այդ ծրագրերում լուրջ մասնակցություն կունենա ՀՀ-ն և այստեղ առաջնային խնդիր է պետական եկամուտների ավելացումը, բայց կարևորովում է նաև արտաքին միջոցների ներգրավումը և կառավարության ծրագրում գրել ենք, որ առաջնային թիրախ ենք համարում ենթկառուցվածքները», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ պատգամավորական տարիներին բոլոր վարկային համաձայնագրերին առանց բացառության քվեարկել է դեմ, քանի որ կարծել է` եթե կառավարությանը համարում է կոռումպացված, չի կարող վստահել այդ կառավարությանը:
«Մենք այսօր պետք է պատասխանենք երկու հարցի, թե կարողանո՞ւմ ենք ստեղծել երաշխիքներ, որ պետական, վարկային միջոցները ծախսվեն նպատակային և եթե այո, ապա ո՞րն է այն սահմանագիծը, որ պետական պարտքի մակարդակը պահենք կառավարելի, որ Հայաստանին բերի օգուտներ և ոչ երբեք՝ վնասներ», - ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշիյանը նշեց, որ ունեն նախնական պայմանավորվածություն, որ այս թեմայով Կենտրոնական բանկի հետ քննարկում են ունենալու և եթե եզրակացության գան, դրա վերաբերյալ կունենան Ազգային ժողովում քննարկումներ: