07/03/2019 12:45
Զատուլինն առաջարկում է Արցախի անկախության ճանաչման դիմաց Ադրբեջանին հանձնել տարածքները
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայ-ռուսական «Լազարևյան ակումբի» նիստի ժամանակ խոսել է ԼՂ կարգավորման խնդրի մասին:
Նա ասել է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարելի է կարգավորել ավելի հեշտ, քան նախկին ԽՍՀՄ տարածքում առկա ցանկացած այլ հակամարտություն, գրում է «Նորությունների դաշնային գործակալությունը»:
«Իրավիճակի կարգավորումը կարող է լինել մարտական գործողությունների ժամանակ Արցախի կողմից վերցված շրջանների վերադարձն Ադրբեջանին՝ Բաքվի կողմից հանրապետության անկախության ճանաչման դիմաց», - ասել է Կ. Զատուլինը: