07/03/2019 12:56
Ադրբեջանի անդամակցությունը եվրասիական ինտեգրացիոն կառույցներ կօգնի ԼՂ հակամարտության կարգավորմանը. Կալաշնիկով
ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը համոզված է, որ Ադրբեջանի կապերի սերտացումը եվրասիական ինտեգրացիոն և ռազմական կառույցների հետ կարող է նպաստել ԼՂ հակամարտության կարգավորմանը։
«Ինձ թվում է, որ կարող է: Ցանկացած մերձեցում ոչ միայն եվրասիական ինտեգրացիոն կառույցների հետ, այլև ՀԱՊԿ-ի հետ, կարեղ է օգնել կարգավորել այդ խնդիրը: Ես միշտ ասել եմ, որ, ցավոք, ԵԱՀԿ ՄԽ որոշ պետություններ, այդքան էլ հետաքրքրված չեն, որ որոշ հակամարտություններ հանդարտեցվեն, այլ ընդհակառակը՝ հետաքրքրված են դրանց թեժացմամբ», - ասել է Լ.Կալաշնիկովը Media.az-ին տված հարցազրույցում:
Նա վստահ է, որ հարևաններն ավելի արագ կլուծեն խնդիրները, եթե հետաքրքրված են, որ իրենց սահմաններում խաղաղություն տիրի:
«Այնպես որ, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահները և Հայաստանի վարչապետը պետք է հանդիպեն և լուծեն խնդիրը: Եվ, իհարկե, դրան կօգնի Ադրբեջանի անդամակցությունը ինտեգրացիոն կառույցներ», - ասել է Կալաշնիկովը: