08/03/2019 09:54
«Հրապարակ». Ինչու է Յունկերի քայլը համարվում արհամարհանք Փաշինյանի հանդեպ
«Հրապարակ» թերթը գրում է, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Կլոդ Յունկերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ վերջինիս՝ ասուլիսի կեսից հեռանալու փաստը ոմանք բացասական գնահատեցին` դա համարելով արհամարհանք Փաշինյանի հանդեպ։
Ինչո՞ւ այդպես եղավ՝ թերթը հարցրել է ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանին։
«Ասուլիսը բաղկացած էր 2 մասից․ առաջինը պարոն Յունկերի հետ էր, երկրորդը` պարոն Հանի… ասուլիսին պետք է լիներ եվրոպական կողմից 2 պաշտոնյա, հայկական կողմից` 1, կարող էր լինել 2 տարբեր ասուլիս, եղավ մեկը` ժամանակն օպտիմալ օգտագործելու նպատակահարմարությունից ելնելով»: