08/03/2019 10:17
«Ժամանակ». Վանեցյանը հոգացել է իր բաջանաղ Գարեգին Բաղրամյանի նոր աշխատանքի հարցը
«Ժամանակ» թերթը գրում է. «Քանի որ կառավարության կառուցվածքի փոփոխության մասին օրենքն ուղարկվել է խորհրդարան, ու պարզ է, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը պետք է լուծարվի, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հոգացել է իր բաջանաղ Գարեգին Բաղրամյանի նոր աշխատանքի հարցը: Նա կնշանակվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ:
Հանձնաժողովի փաստացի ղեկավարը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի եղբայր Միքայել Սողոմոնյանն է, ով կմնա հանձնաժողովի նախագահի տեղակալ: Այս ամենում ուրախալին այն է, որ ոչ մի բարձրաստիճան պաշտոնյայի ազգական անգործ չի մնա»: