08/03/2019 13:03
Սիրիայում ոտնաթաթի շրջանում վիրավորում ստացած հայ սակրավորը դեռ Հայաստան չի տեղափոխվել
Երեկ Սիրիայում աջ ոտնաթաթի շրջանում վիրավորում ստացած հայ սակրավորը դեռևս Հայաստան չի տեղափոխվել, այս պահին նա շարունակում է մնալ սիրիական հոսպիտալում, Aysor.am-ի հետ զրուցյում հայտնեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնի պետ Գրիգոր Բասենցյանը՝ չցանկանալով հայտնել վիրավոր սակրավորի անձնական տվյալները։
«Սակրավորի վերադարձի հարցով դեռ ոչ մի բան որոշված չէ», - նշեց նա։
Գրիգոր Բասենցյանը միաժամանակ դժվարացավ ասել՝ արդյոք վիրավոր սակրավորի ոտնաթաթը հեռացրել են, թե ոչ։
Հարցին՝ սակրավորը սկսնա՞կ էր, թե՞ աշխատանքային փորձ ուներ, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնի պետը պատասխանց, որ վերջինս փորձառու մասնագետ է եղել։
Հիշեցնենք, որ Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում երեկ՝ մարտի 7-ին, տեղի է ունեցել ականային պատահար, որի ժամանակ հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել:
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» տեղեկացմամբ, պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Վիրավորված ականազերծողը շտապ տեղափոխվել է հոսպիտալ, վիրահատվել է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ականազերծման աշխատանքները շարունակվում են: