08/03/2019 15:15
Բեմադրիչ Նարինե Գրիգորյանը միջազգային թատերական փառատոնում արժանացել է առաջին մրցանակի
Սանկտ Պետերբուրգի «Մոնոկլ» 12-րդ միջազգային թատերական փառատոնին ՀՀ վաստակավոր արտիստուհի, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Գրիգորյանն արժանացել է առաջին մրցանակի, այս մասին Aysor.am-ը տեղեկանում է «ԱՐՄՄՈՆՈ» միջազգային թատերական փառատոնի ֆեյսբուքի էջից:
Փառատոնի ժյուրին բարձր է գնահատել «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» մոնոներկայացումը, որի հեղինակներն են Նարինե Գրիգորյանն ու Սառա Նալբանդյանը: Բեմադրիչն ու դերակատարը Նարինե Գրիգորյանն է:
Ներկայացման հիմքում բեմադրիչի մանկության պատմությունն է, որը զուգորդվել է պատերազմի հետ: Պապիկը ջանում է նրան դուրս բերել Ղարաբաղից` ընտանիքից գոնե մեկին փրկած լինելու համար...