11/03/2019 14:19
Boeing-ը աղետի հետևանքով չեղյալ է հայտարարել նոր ինքնաթիռի շնորհանդեսը
Ethiopian Airlines-ի ավիաաղետի պատճառով Boeing ընկերությունը չեղյալ է հայտարարել նոր Boeing-777X-ի շնորհանդեսը, որը նշանակված էր մարտի 13-ին: Այս մասին РИА Новости- հայտնել է ընկերության ներկայացուցիչը:
Boeing 737 Max 8 ինքնաթիռը աղետի Է ենթարկվել կիրակի առավոտյան Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայից 60 կմ հարավ-արևմուտք ընկած Բիշոֆտու քաղաքի շրջանում: Օդանավն ուղևորվում էր Նայրոբի և ընկել է թռիչքից վեց րոպե անց: Ընդհանուր առմամբ՝ ավիաաղետի զոհ է դարձել 157 մարդ, այդ թվում՝ 149 ուղևոր և անձնակազմի ութ անդամ:
Ավիաաղետի հստակ պատճառները պարզվում են: