11/03/2019 12:51
Եթե երկրից զինվոր է դուրս գալիս, պետք է անցնի խորհրդարանով, սակայն այս անգամ խորհրդարանը շրջանցվել. Մարուքյանը՝ Սիրիա մեկնած հումանիտար խմբի մասին
ԼՀԿ խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը խմբակցության անունից դիմել է ԱԺ նախագահին՝ պահանջելով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ձևավորել խումբ և մեկնել Սիրիա՝ այցելելով այնտեղ հումանիտար առաքելություն իրականացնող հայկական խմբին:
«Եթե երկրից զինվոր է դուրս գալիս, ինչ անունով էլ դա լինի, պետք է ընթացակարգը պահպանվի և այն անցնի խորհրդարանի միջով, սակայն այս անգամ խորհրդարանը շրջանցվել է ու մեր զինվորները գնացել են առանց խորհրդարանի հաստատման: Մենք առաջարկում ենք խորհրդարանական վերահսկողություն», - ասաց Մարուքյանը:
Նա ընդգծեց, որ այսօր արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովի փակ նիստում իր առաջարկը մերժվել է, բայց ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ խորհդարանական վերահսկողության այլ լծակներ ձեռք բվերեն:
«Ես դա մեծ հաշվով չեմ պատկերացնում: Եթե այց չկա, հիմա ինչ պետք է անենք, չգիտեմ», - ասաց Մարուքյանը: