11/03/2019 19:43
Հուսանք, որ արդար հետաքննություն կիրականացվի. ՌԴ դեսպանը Գյումրիում ռուս զինծառայողի վիրավորման մասին
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը մեկնաբանել է ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողի վիրավորման հետ կապված միջադեպը։
«Դա քննության հարց է, հուսանք, որ այս ողբերգական միջադեպի վերաբերյալ համակողմանի և արդար հետաքննություն կիրականացվի», - ասել է Ս.Կոպիրկինը, փոխանցում է ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է 22-ամյա ՌԴ քաղաքացուն դանակահարելու հանգամանքները: Ձերբակալվել է մեկ անձ: