11/03/2019 10:34
ՆԱՏՕ-ն շարունակում է Հայաստանի համար կարևոր գործընկեր լինել. Լևոն Այվազյան
ՆԱՏՕ-ն շարունակում է Հայաստանի համար կարևոր գործընկեր մնալ, այսօր «ՆԱՏՕ-ի շաբաթվա» մեկնարկին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:
«Համագործակցությունը բավականին արդյունավետ շարունակվում է բազմաթիվ ոլորտներում: Ունենք մի քանի ուղղություն, որտեղ ՆԱՏՕ-ն մեզ տրամադրում է փորձագիտական խորհրդատվություն», - ասաց Լևոն Այվազյանը:
Նա ընդգծեց` Հայաստանը շարունակելու է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ նաև խաղաղապահ առաքելությունների շրջանակում:
«Շարունակում ենք նաև ավելացնել մեր փոխգործունակ կարողությունները ՆԱՏՕ- անդամ երկրների Զինված ուժերի հետ», - ասաց Լևոն Այվազյանը: