11/03/2019 18:58
ՆԱՏՕ-ի կողմից որևէ քաղաքական խոչընդոտ չկա՝ խորացնելու հարաբերությունները Հայաստանի հետ. Ջեյմս Ապաթուրայ
Հայաստանի հետ մեր գործընկերության մակարդակը և նաև մեր հավակնությունները հենց այն մակարդակի վրա են գտնվում, որը երկու կողմից էլ ցանկալի են համարվում, այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը։
«Երկու նախարարների հետ զրույցների ընթացքում ես ասացի, որ եթե հիշյալ ուղղություններով ցանկություն արտահայտվի ավելին անելու, մասնավորապես բարեվարքի ամրացման կամ պաշտպանական ոլորտում, կրության ասպարեզում, ապա եկեք միասին ուսումնասիրենք այդ հնարավորությունները, տեսնենք ինչ է հնարավոր անել», - ասաց Ապաթուրայը՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ընդլայման վերաբերյալ հարցին պատասխանելիս։
Նա նշեց՝ քննարկել են նաև լրացուցիչ համագործակցության հնարավորությունները ՆԱՏՕ-ի Հայաստանի և այլ գործընկերների միջև։
«Իհարկե, անհերքելի է, որ ՆԱՏՕ-ի առաքելությունները և գործողությունները զարգանում են, ուստի հնարավոր զարգացումներ կարող են լինել նաև Հայաստանի՝ դրանց մասնակցության տեսանկյունից, բայց սա ամեն դեպքում Հայաստանի հարյուր տոկոսանոց ընդունելիք որոշումն է։ ՆԱՏՕ-ի տեսանկյունից որևէ քաղաքական խոչընդոտ չկա խորացնելու հարաբերությունները և այստեղ ամեն ինչ կախված է կողմերի ներուժից և ցանկությունից», - նշեց Ջեյմս Ապաթուրայը։