11/03/2019 11:54
Վրաստանի նախագահը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի մարտի 13-ին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մարտի 13-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, այդ մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին փետրվարի 27-ին պաշտոնական այց էր կատարել Ադրբեջան:
Ավելի վաղ Aysor.am-ի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասել էր, որ հայկական կողմը պետք է պահանջի, որպեսզի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հստակություն մտցնի Ադրբեջանի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ «օկուպացված» տարածքների մասին իր խոսքերում: