11/03/2019 13:56
Արցախում կայանալիք Անվտանգության խորհրդի նիստին ներկա է լինելու Նիկոլ Փաշինյանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Արցախ, որտեղ կայանալու է Ազգային անվտանգության խորհրդի նիստը, Aysor.am-ի տեղեկությունը հաստատեցին կառավարության լրատվական ծառայությունից։
«Այո, նիստ նախատեսվում է վաղը, մանրամասների մասին հաղորդագրությամբ կտեղեկացնենք», - փոխանցեցին կառավարության լրատվական ծառայությունից։
Նշենք, որ մեր տեղեկություններով, Ստեփանակերտում կայանալիք Ազգային անվտանգության խորհրդի նիստում ներկա են լինելու երկու հայկական պետությունների բարձրաստիճան պաշտոնյաները, Արցախի պաշտպանական համակարգի վերնախավը։