12/03/2019 11:00
Օդաչուները հրաժարվում են Boeing 737 MAX-ով թռչել
Եթովպիայում կործանումից հետո արգենտինացի օդաչուները հրաժարվում են Boeing 737 MAX-ով թռչել այնքան ժամանակ, մինչև ներկայացվեն վտանգների բացակայության երաշխիքներ, հայտնել է երկրի Օդաչուների ասոցիացիան:
«Boeing 737 MAX օդանավերի հետ կապված վերջին երկու պատահարներով պայմանավորված մենք Արգենտինայի Քաղաքացիական ավիացիայի ազգային վարչությանը եւ «Արգենտինական ավիաուղիներին» խնդրել ենք նախազգուշական միջոցառումներ ձեռնարկելու մասին, որոնք կերաշխավորեն անձնակազմի անդամների և ուղեւորների անվտանգությունը»,- նշված է ասոցիացիայի հաղորդագրության մեջ:
Առայժմ պատասխան չի ստացվել: «Մենք հրահանգել ենք Boeing 737 MAX-ով թռիչքներ չիրականացնել»,- նշում են ասոցիացիայից՝ հավելելով, որ թռիչքները դադարեցված են այնքան ժամանակ, մինչև տեղեկություն ստանան վտանգի բացակայության մասին:
«Արգենտինական ավիաուղիները», որը երկրի ազգային փոխադրողն է, օգտագործում է Boeing-ի այդ տեսակի հինգ օդանավ: